Logo

Տիկնիզյան. «Ավելի լավ կլիներ՝ գոլ չխփեի ու ավելի հուսալի խաղայի պաշտպանությունում»

23:38 / 16.04.2023Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամփոփել է «Օրենբուրգի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում խաղը (4-1), որում դարձել էր գոլի հեղինակ:

«Շատ ուրախ եմ, որ այսօր մենք հաղթեցինք: Սա «Օրենբուրգի» առաջին տնային պարտությունն է: Երբ գալիս էինք այստեղ, հասկանում էինք, որ դժվար խաղ է լինելու: Այնուամենայնիվ, մենք հաղթեցինք:

Խփած գոլից հետո հույզերս անբացատրելի էին, բայց ես շատ քննադատաբար եմ մոտենում իմ խաղին: Ավելի լավ կլիներ՝ այսօր գոլ չխփեի ու ավելի հուսալի խաղայի պաշտպանությունում, քանի որ լավ պաշտպանը նախ պետք է հուսալի լինի:

Խոտածածկը լավն էր, ես այստեղ առաջին անգամ չէ, որ խաղում եմ: Ոչ ես, ոչ խաղընկերներս ոչ մի խնդիր չունեցանք»,- Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի խոսքը մեջբերում է «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը:

Ընթացիկ մրցաշրջանում Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի կազմում 30 խաղում խփել է 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա