Logo

Տիկնիզյան․«Շնորհակալ եմ, որ ընդառաջեցին տրանսֆերի խնդրանքին»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 04.08.2021Հայկական ֆուտբոլ
tiknizyan - Տիկնիզյան․«Շնորհակալ եմ, որ ընդառաջեցին տրանսֆերի խնդրանքին»

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր տրանսֆերի և ԲԿՄԱ-ից հեռանալու մասին․

«Հեշտ չէ հեռանալ ակումբից, որտեղ անցկացրել ես 8 տարի։ Բայց այդպիսին է ֆուտբոլը և այդպիսին է ֆուտբոլիստի մասնագիտությունը։ Ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։ Շնորհակալություն ԲԿՄԱ-ի ղեկավարությանը, որ չխոչընդոտեցին և ընդառաջեցին իմ տրանսֆերի խնդրանքին։ Այս տարիքում կարևորը կայուն խաղային ժամանակ ստանալն է։ Հավատում եմ, որ նոր ակումբում դա ինձ մոտ կստացվի»։

22-ամյա Տիկնիզյանը «բանակայինների» սան է։ Նա 43 հանդիպում է անցկացրել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա