Logo

Տիկնիզյանը կրկին հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից. ֆուտբոլիստը հստակ դիրքորոշում ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:33 / 18.04.2022Հայկական ֆուտբոլ
Նաիր Տիկնիզյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Լոկոմոտիվի» ձախ պաշտպան Նաիր Տիկնիզյանին ևս մեկ անգամ հրավիրել է Հայաստանի հավաքական:

Ֆուտբոլիստի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտնել է, որ Տիկնիզյանը 2-րդ անգամ է մերժել Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը. նա ցանկանում է ելույթ ունենալ Ռուսաստանի ազգային հավաքականում:

«Հայաստանի հավաքականը պարբերաբար դիմում է Նաիրին՝ իր կազմում խաղալու համար: Վերջին անգամ Հայաստանից նրա հետ կապ են հաստատել մի քանի շաբաթ առաջ, բայց Տիկնիզյանը չի փոխել իր դիրքորոշումը. նա ցանկանում է խաղալ Ռուսաստանի ազգային հավաքականում»,- գործակալի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ը։

22-ամյա Տիկնիզյանը նախկինում խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում, իսկ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել է Մոսկվայի «Լոկոմոտիվ»։

Նաիրն այժմ պաշտպանում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականի գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա