Logo

Տիկնիզյանը՝ Թուրքիայի հավաքականից իր անմիջական մրցակցի մասին

15:35 / 25.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Նաիր Տիկնիզյանը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 1-ին տուրում Թուրքիայի հավաքականի դեմ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է մրցակցի խաղացող Չենգիզ Ունդերին՝ նրան անվանելով որակյալ, արագ խաղացող:

«Ծանոթ եմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեր մրցակիցներին, նույնիսկ նայել եմ, թե մեզ ինչ կարող է սպասել Թուրքիայի դեմ խաղում: Նրանց աջ եզրում խաղում է Ունդերը (Չենգիզ-խմբ.), որի դեմ «Լոկոմոտիվի» կազմում խաղացել եմ Եվրոպա լիգայում: Արագ ու որակյալ ֆուտբոլիստ է՝ լավ դրիբլինգով: Իհարկե, չեմ կարող ասել, թե լիովին կասեցրել եմ նրան: Դրա համար մենք ունենք մարզիչ, որն ամեն ինչ կասի ու ցույց կտա»,- ասել է Տիկնիզյանը Metaratings-ի հետ հարցազրույցում:

Հարցին, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել հենց թուրքերի դեմ խաղում, Տիկնիզյանը պատասխանել է. «Այլ ելք չունեմ. ես հասկանում եմ պատասխանատվության աստիճանը: Հաղթանակի դեպքում ամբողջ Հայաստանում մեծ տոն է լինելու, ուստի միայն մի տարբերակ կա՝ «այո՛»: Եթե նորամուտս նշեմ, կուրախանամ, իսկ եթե հաղթենք, կուրախանամ կրկնակի: Չեմ կարծում, թե նորամուտի համար ավելի լավ խաղ կարող է լինել: Իսկապես, ուժի փորձություն է լինելու: Տա՛ Աստված, որ հաջողությունը ժպտա մեզ»:

Հիշեցնենք, որ Հայաստան – Թուրքիա հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21։00-ին։ Դա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը կլինի Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ։ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։ Հայաստան - Թուրքիա հանդիպումը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում, իսկ մինչև այդ՝ սկսած ժամը 19:30-ից, եթերում կլինի VNews-ի հատուկ թողարկումը, այնուհետև նախախաղային քննարկումը: Հայաստան - Թուրքիա խաղից հետո կլինի նաև հետխաղային քննարկում:

Չենգիզ Ունդերը՝ Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասին

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա