Logo

«Արսենալը» պայմանագիր է համաձայնեցրել բելգիացի կիսապաշտպանի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:25 / 03.07.2022ՍՊՈՐՏ
null

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում»:

Football London-ի հաղորդմամբ՝ «զինագործներն» անհատական պայմանագիր են համաձայնեցրել բելգիացու հետ:

«Լեսթերի» հետ բանակցություններն ավարտական փուլում են: «Աղվեսները» 25-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում են 30 մլն ֆունտ:

2021/22 մրցաշրջանում «Լեսթերի» կազմում Տիլեմանսն անցկացրել է 50 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա