Logo

Տիմո Վերները «Բարսելոնայի» պահուստային տարբերակն է, եթե Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը ձախողվի

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 12.05.2020ՍՊՈՐՏ
1587730748 207325 noticia normal - Տիմո Վերները «Բարսելոնայի» պահուստային տարբերակն է, եթե Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը ձախողվի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:16

-

-

«Բարսելոնան» հետաքրքրված է «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերներով, հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը հասկանում է, որ շատ դժվար է լինելու ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, թեև խաղացողը ցանկանում է տեղափոխվել Կատալոնիա: Այդ պատճառով էլ դիտարկվում են պահուստային տարբերակներ, որոնցից առաջնայինը Տիմո Վերներն է: «Բարսելոնան» պատրաստ է գործարքի մեջ ներառել իր ֆուտբոլիստներից մի քանիսին, մասնավորապես՝ Սամուել Ումտիտիին, Նելսոն Սեմեդուին, Իվան Ռակիտիչին, Արթուրո Վիդալին, Արտուրին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պատրաստ է Լաուտարո Մարտինեսին վճարել տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա