Logo

Գեղասահքի Հայաստանի պարային զույգը 13-րդն է Եվրոպայում

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:53 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ

Էստոնիայի մայրաքաղաքում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները։

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին պատրաստվող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը եզրափակիչ անցած 20 երկյակների հաշվարկում գրավեց 13-րդ տեղը։ 

Կարճ և կամավոր ծրագրերի ընդհանուր արդյունքով նրանք 168,43 միավոր գրանցեցին իրենց անվան դիմաց՝ տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը։

Կարճ ծրագրում Հայաստանի զույգը 14-րդն էր 26 մասնակիցների հաշվարկում, իսկ կամավորում՝ 11-րդը։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանը ներկայացնող Վիկտորիա Սինիցինա - Նիկիտա Կացալապով զույգը։ Արծաթե և բրոնզե մրցանակակիրներն են համապատասխանաբար Ալեքսանդրա Ստեպանովա - Իվան Բուկին (Ռուսաստան) ու Շառլին Գինյար - Մարկո Ֆաբրի (Իտալիա) երկյակները։

Ավելի վաղ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի 33 մասնակիցների հաշվարկում գրավել էր 24-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա