Logo

Զույգ, որից հնարավոր չէ հայացքը կտրել. Թինա Կունակին և Վենսան Կասելը Կաննի կինոփառատոնում

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:16 / 24.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Թինա Կունակի-Վենսան Կասել

Թինա Կունակին և Վենսան Կասելը շատ հաճախ չեն հայտնվում հանրային միջոցառումներին, ուստի նրանց յուրաքանչյուր համատեղ հայտնվելն ուշադրություն է գրավում։ Եվ Կաննինը բացառություն չէ։

Զույգը ժամանել է «Crimes of the Future» ֆիլմի պրեմիերային ու գրավել բոլորի ուշադրությունը։

Կարմիր գորգին Թինան շքեղ տեսք ուներ Valentino-ի հավաքածուի կանաչ զգեստով։ Աստղն ամբողջացրել է հանդերձանքը երկար սպիտակ ձեռնոցներով և մեծ ադամանդե ականջօղերով: Վենսան Կասելը սպիտակ վերնաշապիկ է կրել և սև կոստյում։

Թինա Կունակի-Վենսան Կասել-Կաննի

Հիշեցնենք, որ Թինայի և Վենսանի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2017 թվականին, մեկ տարի անց զույգն ամուսնացավ, իսկ 2019 թվականի ապրիլին նրանք ծնող դարձան։ Ի դեպ, Կասելի համար սա երկրորդ ամուսնությունն է՝ մինչ այդ նա ամուսնացած էր Մոնիկա Բելուչիի հետ, որից բաժանվել է 2013 թվականին։ Նրանք լավ հարաբերությունների մեջ են և ունեն երկու դուստր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա