Logo

Տոլիսոն վերադառնում է Ֆրանսիա

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:28 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Կորենտեն Տոլիսո

Մյունխենի «Բավարիայից» հեռացած կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն կվերադառնա «Լիոն»՝ հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Տոլիսոն ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր է համաձայնեցրել:

Ֆրանսիացի կիսապաշտպանը «Լիոնի» սան է, որի գլխավոր թիմում խաղացել է 2014-2017 թվականներին: 2017 թվականի հուլիսից նա պաշտպանում էր «Բավարիայի» գույները:

27-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում մասնակցել է 117 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա