Logo

Տուխելը՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:24 / 11.04.2022ՍՊՈՐՏ
Tomas Tuxel -Real

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է թիմի տրամադրվածությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղից առաջ։

«Լավագույն շանսերը չունենք, բայց մենք երբեք ուշադրություն չենք դարձնում հավանականություններին: Մենք խաղալու ենք առավելագույն ներուժով:

Կփորձենք ավելի լավ մարզավիճակով մոտենալ պատասխան խաղին»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Լոնդոնում կայացած առաջին խաղում «Չելսին» 1։3 հաշվով պարտվել է Մադրիդի «Ռեալին»: 

«Ռեալ» - «Չելսի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպումը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում

Լոնդոնյան գրանդին վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել Կալում Հադսոն-Օդոյը, Ռոմելու Լուկակուն և Բեն Չիլվելը, իսկ մադրիդյան թիմին՝ Էդեր Միլիտաոն, որը որակազրկված է:

Անչելոտին՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա