Logo

Տուխել. «Հեռու էինք անհրաժեշտ խաղամակարդակից»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:44 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Tomas Tuxel

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը (1:3):

«Սա ծանր պարտություն էր և վատագույն առաջին խաղակեսերից մեկը, որ երբևէ անցկացրել ենք այստեղ՝ «Սթեմֆորդ Բրիջում»:

Մեզնից յուրաքանչյուրը հեռու էր անհրաժեշտ խաղամակարդակից։ Մենք նույնիսկ խաղադաշտում չարեցինք այն, ինչ մեզ համար սովորական է: Մենք մեզ նման չէինք:

Նման պարագայում, իհարկե, կպարտվես»,- Տուխելի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Պատասխան խաղը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի «Սանիագո Բեռնաբեու» ստադիոնում, մեկնարկը՝ 23:00-ին:

Անչելոտին՝ «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա