Logo

Տոնալին նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:07 / 10.09.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Իտալական «Միլանի» պաշտպան Սանդրո Տոնալին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը կգործի մինչև 2027 թվականը, հայտնում է մայրաքաղաքային ակումբի մամուլի ծառայությունը։

Football Italia-ն հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի կկազմի 3 միլիոն եվրո, ինչը երկու անգամ ավելին է, քան նախորդ պայմանագրով։

«Ողջույն տղաներ, ես ուրախ եմ նոր պայմանագիր կնքելու կապակցությամբ։ Դուք գիտեք, թե որքան խորը սեր եմ տածում «Միլանի» գույների նկատմամբ։ Շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար։ Ձեր աջակցությամբ մենք շատ բանի կարող ենք հասնել»,- ասել է Տոնալին։

Տոնալին «Միլանի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելով «Բրեշիայից»։

2022/23 մրցաշրջանում Տոնալին «Միլանի» կազմում մասնակցել է 5 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա