Logo

Ասպետական քայլ. Կրոսը չի շտապում նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:10 / 20.06.2022ՍՊՈՐՏ
null

Թոնի Կրոսը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ (գործում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը):

Cadena Ser-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» ղեկավարությունը գործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու առաջարկ է արել, սակայն գերմանացին մտադիր է սպասել 2022/23 մրցաշրջանին: Վերջնական որոշում կայացնելուց առաջ Թոնին ցանկանում է գնահատել իր մարզավիճակը: Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթողը չի ուզում փչացնել տպավորությունը և «Ռեալում» ելույթ ունենալ իր սահմանած նշաձողից ցածր մակարդակով:

2021/22 մրցաշրջանում մադրիդյան գրանդի կազմում աշխարհի նախկին չեմպիոնն անցկացրել է 44 հանդիպում, խփել 3 գոլ ու կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա