Logo

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (21-27 մարտ)

Հեղինակ
nunegrigorian1994
00:00 / 29.03.2016Ըմբշամարտ
12670507 1033535050045589 319019870371220593 n - TOP - 5. Շաբաթվա կարևորագույն  իրադարձությունները (21-27 մարտ)

Շաբաթվա ամփոփումը «Վիվառո նյուզի» հետ: Հաղթական ու հիասթափեցնող, տպավորիչ ու հիշարժան պահերով լի շաբաթ հայկական սպորտում:

Լեգենդի հրաժեշտը

Ամենասպասված ֆուտբոլային պատմական հանդիպումը, որի շուրջ բուռն քննարկումները սկսվել էին ու շարունակվեցին ոչ միայն նախորդ շաբաթ: Սա ընկերական խաղ էր, բայց ոչ հերթական ու սովորական: 19 տարի, 94 խաղ հավաքականի կազմում անցկացրած Ռոման Բերեզովսկու հրաժեշտի, Հենրիխ Մխիթարյանի ավագության, չհրավիրված ֆուտբոլիստների ու նոր երիտասարդ ֆուտբոլիստների նորամուտի խաղ:

Երկրպագուների ջերմ ընդունելությունը, Ռոման Բերեզովսկուն նվիրված մեծ պաստառներն ու իհարկե ամենահուզիչը՝ հրաժեշտը: Հայաստան Բելառուս հանդիպումը թեև գոլառատ չէր, բայց ամենադրամատիկ խաղերից մեկն էր: Անգամ խաղադաշտ ներխուժեց երկրպագուներից մեկը: Բայց սա էմոցիոնալ պիկը չէր:

Լեգենդի հրաժեշտը ուղեկցվեց, նաև նվերներով ու պարգևատրություններով: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Բերեզովսկուն նվիրեց Toyota Land Cruiser ավտոմեքենա, ֆուտբոլիստի՝ յուղաներկով պատրաստված նկարը, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրեց քաղաքապետարանի ոսկե մեդալով։

Խորհրդանշական 7 րոպե դարպասը պաշտպանելուց հետո, երկրպագուների հոտնկայս ծափահարությունների ներքո Ռոման Բերեզովսկին իր տեղը զիջեց երիտասարդ դարպասապահ Արսեն Բեգլարյանին։

Ռոման Բերեզովսկին ավագի թևկապը հանձնում է Հենրիխ Մխիթարյանին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա