Logo

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (Ապրիլի 18-24)

Հեղինակ
nunegrigorian1994
00:00 / 25.04.2016Ըմբշամարտ
levon aronian 228x170 - TOP - 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (Ապրիլի 18-24)

«Վիվառո Նյուզը» ամփոփում է շաբաթը: Ապրիլի 18- 24-ը հագեցած էր ու լեցուն  սպորտային բուռն իրադարձություններով: Առաջարկում ենք վերհիշել նախորդ շաբաթվա հայկական սպորտի  TOP-5 իրադարձությունները, որոնք այս անգամ ևս ուրախալի են: 

Ըմբշամարտ. 3 ուղեգիր էլ Ուլան Բատորից

Անցնող ամիսը օլիմպիական վարկանիշային մրցաշարերի թեժ շրջանն էր: Նախորդ շաբաթ Մոնղոլիայում ավարտվեց ըմբշամարտի վարկանշային մրցաշարը: Սա ուղեգիր ձեռք բերելու նախավերջին հնարավորությունն էր:

Հայաստանից այս հնարավորությունը օգտագործեց 3 ըմբիշ: Այսպիսով Ռիո 2016-ում կարող ենք հետևել հունահռոմեկան ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանի (75 կգ), Մաքսիմ Մանուկյանի (85 կգ) և ազատ ոճային 97 կգ քաշային Գեորգի Կետոևի գոտեմարտերին:

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի նորեկը՝ Գեորգի Կետոևը (97 կգ) ոսկե մեդալ էլ նվաճեց: Նա  Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Ուլան Բատորում վստահ հաղթանակներով մտավ եզրափակիչ  (11:0, 11:0 և 7:0): Այստեղ էլ 4:3 հաշվով հաղթեց ուզբեկ ըմբիշ Մագոմեդ Իբրագիմովին:

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նվաճեց ուղեգիրը, որը սակայն սպասվում էր, որ պետք է նվաճած լիներ անցյալ տարի Լաս Վեգասում՝ Աշխարհի առաջնությունում, 1-ին իսկ հնարավորությունից, բայց աշխարհի առաջնությունում վատ էր հանդես եկել և նոր միայն արժանացավ ուղեգրի:

Մոնղոլիայում նա  3-րդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելին:

Մյուս ուղեգիրը շահած մեր ըմբիշը՝ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, եզրափակչում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսի ներայացուցիչ Ջավիդ Համզադովին:  Այսպիսով, նա արծաթե մեդալի արժանացավ:

Վարկանիշային 3-րդ ու վերջին մրցաշարը կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, մայիսի 6-8-ը:

2016-04-20 14_07_32-Arsen Julfalakyan defeats Azerbaijani athlete _ ARMENPRESS Armenian News Agency

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա