Logo

TOP-5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (հունիսի 13-19)

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 21.06.2016Ըմբշամարտ
Harutyun Merdinyan

Բազմախառը սպորտային իրադարձությունները անցյալ շաբաթ նույնպես անպակաս էին: Հունիսի 13-ից 19-ը  «Վիվառո Նյուզը» հետևել է հայկական սպորտի զարկերակին: Ամփոփում եք շաբաթը հիմա ու մեզ հետ:

Գուրգեն Հովհաննիսյանը Եվրոպայի փոխչեմպիոն

Արդեն երկու շաբաթ Ռուսաստանի Անապա քաղաքում մեկնարկել էր բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Արդյունքները գոհացուցիչ են:

Այսպիսով Հայաստանը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց 9 մարզիկով: Նրանք էին՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, Ժիրայր Սարգսյանը (52 կգ), Ժորժիկ Մարությանը (56 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (60 կգ), Տոնի Գալստյանը (64 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արտուշ Հովհաննիսյանը (75 կգ), Սոս Քոչարյանն (81 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Ի դեպ, առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի 10-րդ ներկայացուցիչը` 91 կգ քաշային Սարգիս Հովհաննիսյանը, սակայն վերջինս երևանյան հավաքի ընթացքում ոտքի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով չմեկնեց Անապա:

Հունիսի 10-ին կիսաեզրափակիչ դուրս եկան  69 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Հունիսի 11-ին էլ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից միայն երկուսը հաղթանակ  տարան: 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Վոլոդյա Մնացականյանին, իսկ 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը Շվեդիայի ներկայացուցչին:  64 կգ քաշային Տոնի Գալստյանը պարտվել էր մոլդովացի բռնցքամարտիկին

Աբգարյանն ու Մարությանը, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Արսեն Աբգարյանն (49 կգ) ու Ժորժիկ Մարությանը (56 կգ) պարտվեցին Վրաստանը ներկայացնող մարզիկներին և նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ: Բրոնզ նվաճեց նաև Գուրգեն Մադոյանը:

Իսկ, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը մտավ եզրափակիչ, բայց պարտվեց ռուս մարզիկին: Արծաթե մեդալը և Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նարնն են:

Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադառնում է  4 մեդալով՝ 3 բրոնզե և 1 արծաթե: Սա խոսում է հայկական բռնցքամարտի հուսադրող ապագայի մասին:

986

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա