Logo

TOP – 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (մարտի 28 – ապրիլի 3)

Հեղինակ
nunegrigorian1994
00:00 / 05.04.2016Ըմբշամարտ
Շահեն Աբաղյան 1 - TOP - 5. Շաբաթվա կարևորագույն իրադարձությունները (մարտի 28 - ապրիլի 3)

Շաբաթվա 5 կարևոր իրադարձությունները հայկական սպորտային ճակատում:  «Վիվառո նյուզը» ամփոփում է մարտի 28-ից ապրիլի 3-ը:

Զինծառայող  ձյուդոյիստի հաղթանակը ադրբեջանցուն

Աթենքում մեկնարկեց ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի Գավաթի առաջնությունը: 55 կգ քաշային Շահեն Աբաղյանը վստահ հաղթանակով նվաճեց Եվրոպայի Գավաթը՝ պարտության մատնելով Ադրբեջանի ներկայացուցիչ Նաթիգ Գուրբանլիին:

Արդեն մեկնարկային գոտեմարտում նա առավելության էր հասել թուրք Չելիք Էմրեի նկատմամբ, որից հետո հաղթարշավը շարունակեց ու այս անգամ էլ հաղթեց 2 վրացի ձյուդոյիստներ Գիորգի Նիազաշվիլուն և Զուրաբ Կախնիաշվիլուն:

Հատկանշական է, որ Շահեն Աբաղյանը ծառայում է ՀՀ Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իսկ 2015թ.-ին ընդգրկվել է զինվոր-մարզիկների տասնյակում:

Շահեն Աբաղյան

Նախորդ շաբաթը արդյունավետ էր, հատկապես, հայկական ձյուդոյի համար: Թուրքիայում մեր ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը(66կգ) բրոնզե մեդալ է նվաճել: Սամսուն քաղաքում ընթացող վարկանիշային Գրան Պրիում որոշիչ մենամարտում հաղթեց Յակուբ Շամիլովին (Ռուսաստան) և դարձավ բրոնզե մեդալակիր:

Այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճել է կորեացի Կիմ Լիմուանը:

Ձյուդոյում Հայաստանն արդեն մեկ ուղեգիր ունի, հերթական անգամ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք է վաստակել Հովհաննես Դավթյանը (73 կգ):

Ֆերդինանտ Կարապետյան

Ձյուդոյի Պատանեկան հավաքականից էլ մեկ այլ ձյուդոյիստ Գասպար Հայրապետյանը(50կգ), այս անգամ արդեն Ռուսաստանում դարձավ Եվրոպայի Գավաթի փոխչեմպիոն: Մինչ եզրափակիչ փուլը Գասպարը անընդմեջ հաղթանակել է 4 գոտեմարտում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա