Logo

Հայտնի է Պրեմիեր լիգայի՝ մարտի լավագույն մարզիչը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:36 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Միկել Արտետա-լավագույն մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Պրեմիեր լիգայի՝ մարտի լավագույն մարզիչ:

Նրա գլխավորությամբ «Արսենալը» մարտին ԱՊԼ-ում հաղթել է 3 խաղում («Ուոթֆորդի», «Լեսթերի» և «Ասթոն Վիլլայի» դեմ) և մեկ պարտություն կրել («Լիվերպուլից»):

Մրցանակի համար պայքարում իսպանացին առաջ է անցել Անտոնիո Կոնտեից («Տոտենհեմ»), Յուրգեն Կլոպից («Լիվերպուլ»), Բրենդան Ռոջերսից («Լեսթեր») և Թոմաս Տուխելից («Չելսի»):

Արտետան ընթացիկ մրցաշրջանում 2-րդ անգամ է ստանում լավագույն մարզչի մրցանակը։ Վերջին անգամ նա այս մրցանակն ստացել էր սեպտեմբերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա