Logo

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:01 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Կարիմ Բենզեմա-լավագույն գոլ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումների լավագույն գոլի հեղինակի կոչմանն արժանացել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման՝ տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Բենզեմայի՝ «Չելսիի» դարպասն ուղարկած առաջին գնդակը քվեարկության արդյունքում գերազանցել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի՝ «Բենֆիկայի» դարպասը հեղինակած, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի՝ «Ատլետիկոյի» դարպասն ուղարկած և «Չելսիի» գերմանացի ֆուտբոլիստ Կայ Հավերցի՝ «Ռեալի» դեմ խաղում խփած գոլերին:

Հիշեցնենք՝ Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» 1/4 եզրափակիչի առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել է «Չելսիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա