Logo

«Տոտենհեմը» որոշում է կայացրել Կոնտեի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:27 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Անտոնիո Կոնտե-Տոտենհեմ

Հայտնի է դարձել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի հետագա ճակատագիրը Լոնդոնի Տոտենհեմում։ Goal-ի տեղեկություններով՝ անգլիական ակումբի ղեկավարությունը որոշել է հաջորդ մրցաշրջանում Անտոնիոյին պահել թիմի ղեկին։ Կոնտեն կշարունակի աշխատել, նույնիսկ եթե թիմը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել: Նշվում է նաև, որ «Տոտենհեմը» կմերժի Կոնտեի ծառայություններով հետաքրքրված բոլոր ակումբների առաջարկները։

52-ամյա իտալացի մասնագետը լոնդոնյան թիմը գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին: Նրա՝ «Տոտենհեմի» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է նշանակվել Յայա Տուրեն:

Հիշեցնենք՝ ԱՊԼ-ի 22-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմը» հյուսիսլոնդոնյան դերբիում 3:0 հաշվով հաղթել է «Արսենալին»: Անցկացրած 36-ական խաղից հետո «Արսենալը» 66 միավորով եզրափակում է լավագույն քառյակը, «Տոտենհեմը» 65 միավորով 5-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա