«Տոտենհեմը» որոշել է ուժեղացնել կազմը՝ Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկությունում հաջող ելույթ ունենալու համար:
AS-ի հաղորդմամբ՝ «խթանների» ղեկավարությունը հավելյալ 100 մլն եվրո է տրամադրել մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչիին ու գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Գումարի մեծ մասը ծախսվելու է՝ պաշտպանական դիրքի խաղացողներ թիմ հրավիրելու համար:
ԱՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում լոնդոնյան ակումբն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականն ու նվաճել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր: