Logo

«Ռոմայի» լեգենդը կփորձի համոզել Դիբալային տեղափոխվել հռոմեական ակումբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:46 / 20.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտին հայտարարել է, որ «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային կփորձի համոզել տեղափոխվել հռոմեական ակումբ։

«Տեսնենք՝ կկարողանա՞մ նրան Հռոմ հրավիրել։ Մենք երկուշաբթի կհանդիպենք, և ես նրան կփորձեմ համոզել։ Մենք Միլանում բարեգործական խաղի ենք մասնակցելու, և ես կփորձեմ նրան խորհուրդներ տալ։

Կփորձեմ ինչ-որ բան նրան հասցնել, հուսով եմ՝ կկարողանամ։ Բայց սա այն դեպքում, եթե «Ռոման» ու ես համակարծիք լինենք»,- Տոտիի խոսքն է հաղորդում Goal-ը։

Դիբալայի պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ լրանում է 2022 թվականի հունիսին։ Հաղորդվում էր, որ «Ինտերը» 28-ամյա արգենտինացուն 4 տարվա պայմանագիր է առաջարկել՝ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով։

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 36 խաղում դարձել է 15 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա