«Ռոմայի» լեգենդ Տոտին մեկնաբանել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Միլանի «Ինտեր» տեղափոխվելու լուրը։
Իտալական մամուլի հաղորդմամբ՝ պատասխանելով հարցին, թե «Ռոման» որքա՞ն է տուժում Մխիթարյանի՝ «Ինտեր» տեղափոխությունից, նա ասել է. «Ռոման» այս դեպքում շատ է տուժում։
Նա հիանալի ֆուտբոլիստ ու մարդ է, բոլորը տեսել են նրա արժեքը։ «Ինտերին» նա կօգնի ավելի լավը դառնալ»։
Հիշեցնենք, որ ըստ հավաստի տեղեկությունների՝ հայ կիսապաշտպանը մերժել է «Ռոմայի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը։ Սպասվում է, որ 33-ամյա կիսապաշտպանը «ներաձուրիների» հետ կնքի երկու տարվա պայմանագիր։
Մխիթարյանի՝ «Ռոմայից» «Ինտեր» տեղափոխվելու որոշումը պայմանավորված է Չեմպիոնների լիգայում խաղալու հնարավորությամբ։
Գործարքի բոլոր մանրամասները համաձայնեցված են, և առաջիկայում Մխիթարյանը բուժզննում կանցնի, որից հետո տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո