Logo

Ռիշարլիսոնը պայմանագիր է կնքել անգլիական թոփ ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:57 / 30.06.2022ՍՊՈՐՏ
Ռիշարլիսո

«Էվերթոնի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը տեղափոխվում է Լոնդոնի «Տոտենհեմ»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ բրազիլացին պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Տեղափոխության համար անհրաժեշտ փաստաթղթերի մի մասն արդեն ստորագրվել է:

Գործարքը կարժենա 50 միլիոն ֆունտ՝ ներառյալ հավելավճարները: Բրազիլացին շուտով բուժզննում կանցնի:

Ռիշարլիսոնը 2018 թվականի հուլիսից պաշտպանում է «Էվերթոնի» գույները: Նրա պայմանագիրը լիվերպուլյան ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա