Logo

«Տոտենհեմն» ԱՊԼ-ի տպավորիչ ռեկորդ է գրանցել

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:56 / 20.01.2022ՍՊՈՐՏ
Լեսթեր-Տոտենհեմ

Ֆանտաստիկ ավարտ ունեցավ Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետաձգված «Լեսթեր»-«Տոտենհեմ» հանդիպումը, որի գլխավոր իրադարձությունները ծավալվեցին վերջին րոպեներին։

94-րդ րոպե 52-րդ վայրկյանին 1։2 հաշվով պարտվող լոնդոնցիները հաջորդ երկու րոպեներին կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակ կորզել։

Opta-ի հաղորդմամբ՝ դա Պրեմիեր լիգայում երբևէ գրանցված ամենաուշ քամբեքն է։ Սեփական դաշտում հանդես եկած «Լեսթերը» Պատսոն Դակայի (24-րդ րոպեին) և Ջեյմս Մեդիսոնի (76) խփած գոլերի շնորհիվ երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ։ 38-րդ րոպեին «Տոտենհեմի» խաղացող Հարի Քեյնը հաշիվը դարձրեց 1։1։ Իսկ հանդիպման վերջին րոպեներն անցան Սթիվեն Բերգվեյնի սցենարով. 79-րդ րոպեին փոխարինման մտած այդ խաղացողը 95-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2։2, իսկ 97-րդին՝ 3։2։

Այդպիսով՝ «Տոտենհեմը» գերազանցեց «Մանչեսթեր Սիթիի» 10-ամյա վաղեմության ռեկորդը: 2012 թվականի մայիսին կայացած խաղի 91-րդ րոպե 14-րդ վայրկյանին 1։2 հաշվով զիջելով «Քուինզ Պարկ Ռեյնջերս»-ին՝ «Սիթին» կարողացավ 3։2 արդյունքով հաղթանակ կորզել և ձևակերպել 1968 թվականից ի վեր իր առաջին չեմպիոնական տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա