Logo

«Տոտենհեմը» դիտարկում է Էրիկսենին թիմ վերադարձնելու տարբերակը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:12 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Տոտենհեմը» դիտարկում է «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին թիմ վերադարձնելու տարբերակը՝ հաղորդում է Football Insider-ը։

30-ամյա դանիացին լոնդոնյան ակումբում խաղացել է 2013-ից 2020 թվականներին։ «Տոտենհեմի» կազմում անցկացրած 305 խաղում նա խփել է 69 գոլ, կատարել 90 գոլային փոխանցում։

Էրիկսենը «Բրենթֆորդի» կազմը համալրել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ կնքելով կես տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Նոր թիմի կազմում կիսապաշտպանը 6 խաղում դարձել է 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա