Logo

Անգլիայի 5-րդ դիվիզիոնի ակումբը ծաղրել է «Տոտենհեմին» «Չելսիի» դեմ խաղից հետո

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:58 / 14.01.2022ՍՊՈՐՏ
totthenham-chelsi

«Չեսթերֆիլդի» խաղացողները յուրովի են արձագանքել Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչում «Չելսիի» հետ պատասխան խաղում «Տոտենհեմի» հարձակողական գործողություններին։

«Դե ինչ, ամեն մեկն ունակ չէ գոլ խփել Եվրոպայի չեմպիոններին»,- գրել է անգլիական 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Չեսթերֆիլդի» մամուլի ծառայությունը՝ ակնարկելով, որ լոնդոնցիները, ի տարբերություն իրենց, չեն կարողացել գրավել մրցակցի դարպասը։

«Չեսթերֆիլդը» հունվարի սկզբին «Չելսիի» հետ մրցել էր Անգլիայի գավաթի խաղարկությունում և պարտվել 1։5 հաշվով, մինչդեռ «Տոտենհեմը» երկու հանդիպումների հանրագումարով 0։3 հաշվով է պարտվել «Չելսիին»։

Հիշեցնենք, որ Լիգայի գավաթի եզրափակիչում «Չելսին» հանդիպելու է «Լիվերպուլ» - «Արսենալ» զույգի հաղթողին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա