Logo

Հրապարակվել է Էլվիս Փրեսլիի մասին Բազ Լուրմանի ֆիլմի նոր թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:28 / 25.05.2022Կինո
Էլվիս Փրեսլիի ֆիլմ

Համացանցում է հայտնվել Բազ Լուրմանի`  Էլվիս Փրեսլիի մասին պատմող ֆիլմի նոր թրեյլերը, որն առավել հայտնի է «Մուլեն Ռուժ» և «Մեծն Գեթսբի» ֆիլմերով։

Տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Movieclips Trailers ալիքում։

Օսթին Բաթլերը խաղում է լեգենդար երաժշտի դերը, իսկ Թոմ Հենքսը` նրա դասախոսի և մենեջերի: Ֆիլմն այն մասին է, թե ինչպես է Փրեսլին հանդիպել իր դասախոսին։ Վերջինս անմիջապես նկատում է երաժշտի արտասովոր տաղանդը՝ անցնելով նրա հետ ամբողջ աստղային ճանապարհը:

Մասնավորապես, հեռուստադիտողները կիմանան Էլվիսի և նրա ապագա կնոջ՝ Պրիսցիլայի սիրավեպի մասին, որին մարմնավորում է Օլիվիա ԴեՋոնգը։ Պատմության կենտրոնում կլինի Փրեսլիի սկանդալային աշխատանքը, որը 1950-ականներին և՛ հիացմունքի, և՛ զայրույթի պատճառ է դարձել։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա