Logo

Հրապարակվել է «Միսթր Բինի» մասնակցությամբ կատակերգական նոր սերիալի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:17 / 27.05.2022Ռեժիսորներ
Միսթր Բին

Ռոուեն Աթկինսոնը (նույն Միսթր Բինը) վերադարձել է կինո։

Դերասանը նկարահանվել է «Man vs. Bee» («Մարդն ընդդեմ մեղվի») կատակերգական սերիալում, որտեղ նա իր ոճով պայքարում է միջատների դեմ։

Արդեն ամռանը (հունիսի 24-ին) պրեմիերան կկայանա Netflix ծառայությունում։ Կթողարկվեն 10 րոպե տևողությամբ բոլոր էպիզոդները: Ռեժիսորը Դեյվիդ Քերն է, սցենարի հեղինակներն են՝ Աթկինսոնը և Ուիլյամ Դևիսը, որը նախկինում դերասանի հետ աշխատել է «Johnny English» ֆիլմերում։

Ըստ սյուժեի՝ Թրևոր անունով հերոսը խնամում է հսկայական առանձնատուն, և թվում է, թե ամեն ինչ լավ է, մինչև ինչ-որ մեղու սկսում է անհանգստացնել հերոսին։ Կռիվը սկսվում է ոչ թե կյանքի, այլ մահվան համար։ Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթի։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա