Logo

Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.02.2021ՍՊՈՐՏ
2Z7A1168 scaled - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:13

-

-

Հաշված ժամեր են մնացել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկին: Թիմերը նախապատրաստական ծանր մարզումներից և ընկերական խաղերից հետո պատրաստ են մրցաշրջանի վերսկսմանը:

Ակումբները մեծ աշխատանք են իրականացրել տրանսֆերային շուկայում՝ փորձելով ամրապնդել իրենց կազմերը:

VNews․am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի մասնակիցների՝ պաշտոնապես հաստատված բոլոր ձեռքբերումներն ու կորուստները, ինչպես նաև այն տեղափոխությունները, որոնց վերաբերյալ ակումբները հայտարարություններ չեն տարածել, բայց դրանք արդեն իրականություն են դարձել: Տվյալները՝ փետրվարի 20-ի դրությամբ:

«Արարատ»

Եկել են՝ Արթուր Դանիելյան («Արարատ-Արմենիա»), Գրիգոր Մելիքսեթյան («Գանձասար-Կապան»), Դիմիտրի Պոբուլիչ («Գրաֆիչար», Սերբիա), Մաքսիմ Զադերակա («Ալեքսանդրիա», Ուկրաինա)

Գնացել են՝ Իգոր ՍտանոևիչՍպասոյե Ստեֆանովիչ (2-ն էլ՝ «Շիրակ»), Ռուսլան Ավագյան («Վեստ Արմենիա»), Վահե Մուրադյան («Սևան»)

122161090 3763359200364338 620284856470553182 o 960x642 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Արարատ-Արմենիա»

Եկել են՝ Ալեքսանդր Կարապետյան («Տամբով», Ռուսաստան), Հերադի Ռաշիդի (ԱԻԿ, Շվեդիա), Վբեյմար Անգուլո, Դավիթ Տերտերյան (2-ն էլ՝ «Գանձասար-Կապան»), Դանու Սպատարու («Նոա»), Արմեն Հովհաննիսյան («Գանձասար-Կապան», վարձավճարի ժամկետի ավարտ), Արմեն Նահապետյան («Փյունիկ», վարձավճարի ժամկետի ավարտ), Եգոր Կլիմենչուկ («Լվով», Ուկրաինա), Խոսե Խունիոր Խուլիո Բուենո («Օնսե Կալդաս», Կոլումբիա), Նիկոլա Պետրիչ («Պրոլետեր Նովի Սադ», Սերբիա)

Գնացել են՝ Մաիլսոն Լիմա («Դիբա Ալ Հիսն», Արաբական Միացյալ Էմիրություններ), Ստեֆան Չուպիչ («Օլիմպիակոս Նիկոսիա», Կիպրոս), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»), Ալեքս Քրիստիան Ջունիոր («Ատիրաու», Ղազախստան), Արթուր Դանիելյան («Արարատ»), Իլյա Անտոնով («Լևադիա», Էստոնիա), Ուգոչուկվու Լուիս Օգանա

120701134 852663631937129 617569972803111179 o 960x640 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատ-Արմենիայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Ալաշկերտ»

Եկել են՝ Դավիդ Յուրչենկո («Շախտյոր Կարագանդա», Ղազախստան), Դիդյե Բորիս Կադիո («Ալ Հիլալ Օմդուրման», Սուդան), Գևորգ Կասպարով («Շիրակ»), Միհրան Մանասյան («Վան»), Դավիթ Մինասյան, Վասպուրակ Մինասյան (2-ն էլ՝ «Գանձասար-Կապան»), Միհայլո Յովանովիչ («Վալետա», Մալթա), Դեյան Բոլյեվիչ («Տարազ», Ղազախստան), Բրանկո Միհայլովիչ 

Գնացել են՝ Բրայան Սիլվա Գարսիա («Ատիրաու», Ղազախստան), Իգոր Գոնչար («Փյունիկ»), Մարկո Տոմիչ («Նապրեդակ», Սերբիա), Ռիստո Միտրևսկի («Ալաշկերտից» հեռանալուց շուրջ 4 ամիս անց վերադարձել էր թիմ, բայց կարճ ժամանակ հետո տեղափոխվել է «Սաբահ», Մալայզիա), Ղուկաս Պողոսյան, Գոռ Մանուկյան (2-ն էլ՝ «Լոռի»), Անդրիա Դրագոևիչ («Դեչիչ Տուզի», Չեռնոգորիա)

118645739 1651044765074322 3638908345262069088 o 960x640 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Լոռի»

Եկել են՝ Գոռ Մանուկյան, Ղուկաս Պողոսյան (2-ն էլ՝ «Ալաշկերտ»), Վարդան Բակալյան («Շիրակ»), Եվգենի Կիրիսով («Բելշինա», Բելառուս), Նիկոլա Տրիպկովիչ («Սպարտակ Սուբոտիցա», Սերբիա), Նեմանյա Շչեկիչ («Զարկովո», Սերբիա), Լուիս Մաթեուս (ակումբ է վերադարձել վնասվածքի պատճառով շուրջ 1 տարի բաց թողնելուց հետո)

Գնացել են՝ Ալմոգ Օհայոն («Շիմշոն Քֆար Քասեմ», Իսրայել), Ռոբերտ Մինասյան («Սևան»), Նաոր Աբուդի («Հապոել Ում ալ-Ֆահմ», Իսրայել), Կարապետ Մանուկյան («Վեստ Արմենիա»), Դեու Դոսա Օլատունջի («Վան»), Արման Ասիլյան («Նորավանք»), Պավել Կուդրյաշով, Անիկետ Ուռա, Հայկ Սարգսյան, Արսեն Սիուկաև

129567923 3817077831660020 4377229669835500640 o 1 960x640 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Լոռիի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Նոա»

Եկել են՝ Գեղամ Հարությունյան, Աշոտ Ադամյան (2-ն էլ՝ «Գանձասար-Կապան»), Դոբրիվոյե Վելեմիր («Բաչկա Պալանկա», Սերբիա), Պավել Կիրեենկո («Տոմ», Ռուսաստան), Անդրեյ Տիտով («Տյումեն», Ռուսաստան), Վադիմ Պայրելի («Շերիֆ», Մոլդովա), Յարոսլավ Մատվիենկո («Ենիսեյ», Ռուսաստան), Ջեֆերսոն Ալվես Օլիվեյրա («Պերսիկ Կեդիրի», Ինդոնեզիա), Ռայմոնդ Գյասի («Կազմա», Քուվեյթ), Մաքսիմ Դանիլին («Սպարտակ-2», Ռուսաստան, վարձավճար)

Գնացել են՝ Մաքսիմ Մայրովիչ («Ակրոն», Ռուսաստան, վարձավճար), Արտյոմ Սիմոնյան («Տոմ», Ռուսաստան), Դանու Սպատարու («Արարատ-Արմենիա»), Դմիտրի Լավրիշչև («Նոա Յուրմալա», Լատվիա), Պավել Դեոբալդ, Սոսլան Կագերմազով, Մաքսիմ Շվագիրև

130048326 1114607578995372 4115320767558996902 n - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Նոայի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Ուրարտու»

Եկել են՝ Սալոմոն Նիրիսարիկե («Փյունիկ»), Վադիմ Պարամոնով («Ռուխ Լվով», Ուկրաինա), Եվգենի Բուդնիկ («Պերսիտա», Ինդոնեզիա, վարձավճար), Պյոտր Տեն («Մինսկ», Բելառուս), Իգոր Պադերին (կարիերան ավարտելուց շուրջ 7 ամիս անց վերսկսել է ելույթները)

Գնացել են՝ Ռոբերտ Դարբինյան («Փյունիկ»), Մաքսիմ Մաշնյով («Տյումեն», Ռուսաստան), Եվգենի Օսիպով, Դմիտրի Գուզ, Ալեքսանդր Ռադչենկո, Պավել Ստեպանեց

121967326 3343919842327685 6261119861299230099 o 960x639 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Ուրարտուի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Վան»

Եկել են՝ Վիուլեն Այվազյան («Սևան»), Ալեքսանդր Օգանիսյան («Գանձասար-Կապան»), Դեու Դոսա Օլատունջի («Լոռի»), Ալեքսանդր Մաքսիմենկո («ԲՄԱ Խաբարովսկ», Ռուսաստան), Վլադիսլավ Վասիլյև («Սպարտակ Մոսկվա-2», Ռուսաստան), Ռուստամ Իսաև («Մախաչկալա», Ռուսաստան), Դավիդ Պապիկյան, Մաքս Ժեստարև, Ալեքսեյ Շիշկին, Պավել Կորկին

Գնացել են՝ Մուսլիմ Բամատգերեև («Կրասնիյ», Ռուսաստան), Միհրան Մանասյան («Ալաշկերտ»), Ստանիսլավ Եֆիմով («Էկենաս ԻՖ», Ֆինլանդիա), Դավիթ Այվազյան («Սևան»), Արման Խաչատրյան («Նորավանք»), Էբերտ Կարդոսո դա Սիլվա, Նգավուկա-Ցեկե Լիե Պատո, Միհրան Պետրոսյան, Դավիթ Ղանդիլյան, Օրբելի Համբարձումյան, Միքայել Գնոլոու, Աշոտ Այվազյան, Մեդիա Լադջի Տրաորե

29.08.2020 Van 1 0 Pyunik 9 960x640 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Վանի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Շիրակ»

Եկել են՝ Իգոր Ստանոևիչ, Սպասոյե Ստեֆանովիչ (2-ն էլ՝ «Արարատ»), Լևոն Դարբինյան (ԲԿՄԱ Երևան, վարձավճարի ժամկետի ավարտ)

Գնացել են՝ Գևորգ Կասպարով («Ալաշկերտ»), Վարդան Բակալյան («Լոռի»), Էմիլ Եղիազարյան

131354025 4789911971082074 2884080749326397464 o 960x640 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Շիրակի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

«Փյունիկ»

Եկել են՝ Արման Հովհաննիսյան («Տոբոլ», Ղազախստան), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Իգոր Գոնչար («Ալաշկերտ»), Ռոբերտ Դարբինյան («Ուրարտու»), Անտոն Բրատկով («Մետալիստ 1925», Ուկրաինա), Միկիտա Տատարկով («Վորսկլա», Ուկրաինա), Գերման Պենկով («Լվով», Ուկրաինա), Հիգոր Ռոդրիգես Բարբոսա Լեյտե («Բոտաֆոգո Պարաիբանո», Բրազիլիա), Ռոմել Իբառա («Դեպորտիվո Լա Գուայրա», Վենեսուելա, վարձավճար), Խոսե Բալսա Լիսկանո («Դեպորտիվո Լա Գուայրա», Վենեսուելա), Վալերի Բոլդենկով («Վոլին Լուցկ», Ուկրաինա), Խոսե Կարաբալյո («Ուաչիպատո», Չիլի), Օլեգ Կոժուշկո («Կոլոս», Ուկրաինա)

Գնացել են՝ Սալոմոն Նիրիսարիկե («Ուրարտու»), Արթուր Նադիրյան (ավարտել է կարիերան), Արմեն Նահապետյան («Արարատ-Արմենիա», վարձավճարի ժամկետի ավարտ), Լևոն Վարդանյան (ԲԿՄԱ Երևան, վարձավճար), Էդմոն Մովսիսյան («Վեստ Արմենիա»), Արտյոմ Գաբելոկ, Ալեքսանդր Պրիմաել Յեուլե, Ստեֆեն Ալֆրեդ

123338415 3534703673303182 2886595570604321015 o 960x605 - Տրանսֆերային ձմեռ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկի» ելույթների ամփոփումն աշնանային հատվածում՝ 10 փաստով

VBET ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա