Logo

Տրանսֆերային խոշոր փոխանակում. Լամելան տեղափոխվեց Իսպանիա

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 26.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
lamela - Տրանսֆերային խոշոր փոխանակում. Լամելան տեղափոխվեց Իսպանիա

«Տոտենհեմը» հայտարարել է «Սևիլիայի» հետ տրանսֆերային փոխանակում կատարելու մասին: Լոնդոնցիները ձեռք են բերել իսպանական թիմի վինգեր Բրայան Խիլին:

20-ամյա ֆուտբոլիստի փոխարեն Անդալուզիա է մեկնել կիսապաշտպան Էրիկ Լամելան, ինչպես նաև անգլիացիները վճարելու են 25 մլն եվրո:

Խիլի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր:

Նախորդ մրցաշրջանում իսպանացին վարձակալությամբ ելույթ էր ունենում «Էյբարի» կազմում:

Լամելան «Տոտենհեմն» էր ներկայացնում 2013 թվականից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա