Logo

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 31.08.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
download 4 3 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

Այսքանով ավարտում ենք մեր տրանսֆերային դեդլայնը։ Բարի գիշեր բոլորին։

3:30․ «Բարսելոնան» տեղեկացնում է, որ մադրիդցիները վարձակալել են ֆրանսիացուն և պարտավորվել հետագայում գնել ամբողջ տրանսֆերը։

03:24. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ԳՐԻԶՄԱՆԸ՝ վերադարձավ «ԱՏԼԵՏԻԿՈ»։

գրիզման 960x960 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

03:18. Չսպասելով ակումբներին, Լա լիգան Անտուան Գրիզմանին պաշտոնապես գրանցեց «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։

03:10. Լա լիգան հայտարարեց, որ այժմ ստուգում է Գրիզմանի և Լյուկ դե Յոնգի տրանսֆերների փաատաթղթերը։

o3:07. Ի դեպ, կրկին «Շեֆիլդ Յունայթեդի» մասին։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ալեքս Կոլյադոն այդ ակումբ չի տեղափոխվի։ Գործարքը խափանվեց։

03:05. «Ռոմայի» դարպասապահ Ռոբին Օլսենը վարձավճարով տեղափոխվեց «Շեֆիլդ Յունայթեդ»։

03:02. «Ռենը» պաշտոնապես ձեռք բերել «Մոնպելյեի» հարձակվող Գաետան Լաբորդեին։ Տրանսֆերը կազմել է 15 մլն եվրո։

02:56. Պաշտոնական․ Պաբլո Սարաբիան տեղափոխվեց «Սպորտինգ»։

02:52․ «Չելսին» Սաուլի վարձակալության համար վճարելու է 5 մլն եվրո, իսկ հետո կարող է 40 մլնով գնել ամբողջ տրանսֆերը։

02:48. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Սաուլ Նիգեսը՝ «Չելսիի» ֆուտբոլիստ։ Կնքվել է մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Սաուլը 340 խաղ է անցկացրել «Ատլետիկոյի» կազմում և այժմ հեռանում է։

02:46. Մարիանո Դիասը կրկին մերժեց բոլոր առաջարկները և մնաց Մադրիդի «Ռեալում»։

02:45. Ֆալկաոն պաշտոնապես խզեց «Գալթասարայի» հետ պայմանագիրը։

02:40. Այժմ արդեն գրում են, որ բոլոր երեք գործարքները հասցրել են ձևակերպել։ Այսպիսով,  Գրիզմանը տեղափոխվում է «Ատլետիկո», Սաուլը՝ «Չելսի», իսկ Լյուկ դե Յոնգը՝ «Բարսելոնա»։

02:28. Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ «Չելսին» հասցրել է վարձակալել Սաուլին։ Դա նշանակում է, որ Գրիզմանի տրանսֆերն էլ հնարավոր է հասցրած լինեն ձևակերպել։

02:25. ՊաշտոնականՍալոմոն Ռոնդոնը՝ «Էվերթոնի» ֆուտբոլիստ։

02:22. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ ՊՍԺ-ն վարձակալեց «Սպորտինգի» ձախ պաշտպան Նունու Մենդեշին, որի տրանսֆերը կարող է հետագայում գնել 40 մլն եվրոյով։ Վարձակալության համար կվճարվի 7 մլն եվրո։ 

02:15. Տարբեր աղբյուրներ գրում են, որ Գրիզմանի վերադարձն «Ատլետիկո» չի կայացել։ Պատճառը Սաուլ Նիգեսի՝ «Չելսի» տեղափոխության ձգձգումն է։ 

02:05. Գրիզմանի տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը կարող է նաև հետո լինել, կարևորը հասցրած լինեն ձևակերպել գործարքը։

02:00. ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՓԱԿՎԵՑ

01:55. «Տոտենհեմը» խզեց Սերժ Օրյեի հետ պայմանագիրը։

01։49. Բելերինին հրաժեշտ տալուց քիչ հետո «Արսենալը» հայտարարեց «Բոլոնյայի» աջ պաշտպան Տակեհիրո Տոմիյասուի տրանսֆերի մասին։ Գործարքը կազմելու է մոտ 18 մլն եվրո։

01:20. «Լացիոն» պաշտոնապես վարձակալեց «Վերոնայի» կիսապաշտպան Մատիա Ձականիին։

01:20. Քանի դեռ Մարիանո Դիասը մտածում էր, «Մալյորկան» արագորեն այլ տարբերակ գտավ և համաձայնության հասավ Ռադամել Ֆալկաոյի հետ։ Կոլումբացին խզում է «Գալաթասարայի» հետ պայմանագիրը (AS):

00:50. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Էկտոր Բելերինը վարձավճարով «Արսենալից» տեղափոխվեց «Բետիս»։ Իսպանացիներն այսպես հումորով հայտնեցին այդ մասին․

bellerin 960x1431 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

00:44. «Բարսելոնան» իր վերջին ընկերական խաղերի լավագույն ռմբարկու Ռեյ Մանային պաշտոնապես վարձակալությամբ ուղարկեց «Սպեցիա».  300 հազար եվրո և ամբողջական տրանսֆերը 2,7 մլնով գնելու հնարավորություն։

01:30. «Սելթիկի» վերջին երեք տարիների լավագույն ռմբարկու Օդսոն Էդուարը պաշտոնապես տեղափոխվեց ԱՊԼ՝ «Քրիսթալ Փելաս»։ Պարգևավճարների հետ միասին տրանսֆերը գերազանցում է 20 մլն եվրոն։

01:15. Շարունակվում ենք Գրիզմանի մոտալուտ տրանսֆերի վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ ստանալ։ Sport.es-ը գրում է, «Ատլետիկոն» 10 մլն եվրո է վճարելու վարձակալության համար և պարտավորվելու է 40 մլնով գնել ամբողջ տրանսֆերը։ Սպասենք պաշտոնական հայտարարությանը․․․․

00:59. Մադրիդի «Ռեալն» ու «Ռայո Վալեկանոն» համաձայնեցրել են Մարիանո Դիասի տրանսֆերը, սակայն հարձակվողը համաձայնությունը դեռ չի տալիս:

00:50. Ռաֆայել Բենիտեսի խնդրանքով «Էվերթոնը» ձեռք է բերում հարձակվող Սալոմոն Ռոնդոնին, որը իսպանացու գլխավորած արդեն երրորդ թիմ է տեղափոխվում։

00:08. Sky Sports-ը հայտնում է, որ «Ատլետիկոն» պարզապես վարձակալել է Անտուան Գրիզմանին։ Տրանսֆերը գնելու հնարավորությունը կկազմի 40 մլն եվրո։

00:00. «Միլանը» 8 մլն եվրոյով «Բորդոյից» գնեց Յասին Ադլիի տրանսֆերը և նրան մեկ տարվա վարձակալությամբ ուղարկեց ֆրանսիական այդ ակումբ։

E JKfAwWUAQla7h 960x600 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

23:54. «Սամպդորիան» հայտարարեց Ջեյսոն Մուրիլյոյն «Սելտայից» վարձակալելու մասին։

23:46. Կրիշտիանու Ռոնալդուի առաջին լուսանկարը ՄՅՈւ վերադառնալուց հետո։ 

cr - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

23:41. «Միլանը» հարձակվողական ոճի նոր կիսապաշտպան ունի։ «Ռոսոսներիները» պաշտոնապես «Սպեցիայից» վարձակալել են Ժունիոր Մեսիասին։

messias screen gpo 1 960x601 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

23:35․ «Վեսթ Հեմի» չեխական դեսանտն ընդլայնվեց։ Կիսապաշտպան Ալեքս Կրալը Մոսկվայի «Սպարտակից» տեղափոխվեց Լոնդոն։ Նրան այնտեղ այսպես դիմավորեցին Սուչեկն ու Ցուֆալը։

23:32. Lequipe. Գրիզմանը դարձավ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ։

23:26. Իտալացիներն էլ ակտիվացան։ Ֆելիպե Կայսեդոն «Լացիոյից» տեղափոխվեց «Ջենոա», իսկ Յոսիպ Բրեկալոն «Վոլֆսբուրգից»՝ «Տորինո»։

23:18. Բալդե Կեյտան՝ «Կալյարիի» ֆուտբոլիստ։

balde keita 960x1199 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

23:11. Իսպանիայում գրում են, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել Լյուկ դե Յոնգի հետ և այժմ բանակցում է «Սևիլիայի» հետ։

23:07. Մադրիդի «Ռեալին» մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ այսօր մադրիդցիները 200 մլն եվրո են առաջարկել Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, սակայն ՊՍԺ-ն այդպես էլ չի պատասխանել նրանց։

22:58. «Չելսիի» ու «Սևիլիայի» միջև բանակցությունները Ժյուլ Կունդեի վերաբերյալ վերջնականապես ավարտվեցին անհաջողությամբ (Ֆաբրիցիո Ռոմանո)։

22:51. «Բարսելոնայի» վինգեր Ալեքս Կոլյադոն տեղափոխվում «Շեֆիլդ Յունայթեդ» (ինսայդեր Ալբերտ Ռոխե)։

22.44. Ֆալկաոյից զատ «Մալյորկան» լրջորեն հետքրքրված է նաև «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի ծառայություններով։

22:40. Sky Sports. Գրիզմանի տեղափոխությունը «Ատլետիկո» անխուսափելի է։ ESPN․ կատալոնացիներն ու մադրիդցիները համաձայնության հասան։ 

22:28. «Սամպդորիան» պաշտոնապես ձեռք բերեց «Սասուոլոյի» հարձակվող Ֆրանչեսկո Կապուտոյին։ Այժմ հարձակվողը Ճենովայում կփորձի մրցակցի դարպասը «կապուտո» անել։

22:22. Իսկ հիմա «Բարսելոնայի» մասին ներկայիս իրականությանն ավելի մոտ շշուկներ։ Կատալոնացիները «Սևիլիային» դիմել են հարձակվող Լյուկ դե Յոնգի տեղափոխության վերաբերյալ (AS):

22:19. «Չելսիի» պաշտպան Էթան Ամպադուն վարձավճարով տեղափոխվեց «Վենեցիա»

22:15. Օրվա նոր սենսացիան է հասունանում։ Ռադամել Ֆալկաոն կարող է վերադառնալ Իսպանիա և տեղափոխվել «Մալյորկա»։

22:11. «Լեսթերը» մեկ տարով վարձակալեց «ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստ Ադեմոլա Լուկմանը։ Առաջընթաց «Ֆուլհեմում» հաջող տարի անցկացնելուց հետո։

22:05. «Ռեալը» դեռ հույս ունի վերջին պահին գնել Կիլիան Մբապեի տրանսֆերը։ «Արքայական ակումբը» 7 պայմանագիր է պատրաստել ֆրանսիացու տրանսֆերն իրականացնելու համար։ 4 իրավաբան կաշխատեն տեղափոխության ուղղությամբ, եթե ՊՍԺ-ն տա իր համաձայնությունը՝ հաղորդում է El Chiringuito-ն։

22:00. «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը տեղափոխվում է «Չելսի»։  Մեկ տարվա վարձակալության համար լնդոնցիները կվճարեն 5 մլն եվրո։ (Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմաանո)։

21:50. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ «Բարսելոնայի» աջ պաշտպան Էմերսոնը տեղափոխվեց «Տոտենհեմ»։ Տրանսֆերը կազմել է 25 մլն եվրո։ Բրազիլացին կնքել է հինգ տարվա պայմանագիր և խաղալու է 12 համարի խաղաշապիկով։ 

21:40.  Փոքր ընդմիջումից հետո վերադառնում ենք․․․

20:59. Յոսիպ Բրեկալոն շատ մոտ է «Վոլֆսբուրգից» «Տորինո» տեղափոխվելուն: Նա արդեն Թուրինում է, սակայն սպասվածից ուշ է հասել Իտալիա և քիչ ժամանակ է ունեցել բուժզննման համար: Եթե «Տորինոն» չմտափոխվի, ապա 1 մլնով կվարաձակալի խորվաթին և հնարավորություն կունանա 11 մլնով գնել ամբողջ տրանսֆերը (Football Italia):

20:52. Իսպանիայում նշում են, որ Կամավինգայի արդեն կայացած և Աուարի հնարավոր տրանսֆերներից հետո Սեբալյոսը դժվար թե մնա Մադրիդի «Ռեալում»:

20:43. «Նապոլին» հայտարարեց «Ֆուլհեմի» հենակետային կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսային վարձակալելու մասին: Իտալացիներն իրավունք կունենան ձեռք բերել ամբողջական տրանսֆերը:

20:40. «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Քրիս Ռիչարդսը կրկին վարձակալությամբ տեղափոխվեց «Հոֆենհայմ»:

20:37. «Արքայական ակումբը» տեղեկացնում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ տրանսֆերը կազմել է 31 մլն եվրո, գումարած հնարավոր պարգևավճարներ:

20:33. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Էդուարդո Կամավինգան՝ «Ռեալի» ֆուտբոլիստ: 

20:29. Մեկ ժամ առաջ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն բանակցում է, իսկ հիմա արդեն համաձայնության է հասել: Փարիզցիները 7 մլն եվրոյով վարձակալում են «Սպորտինգի» ձախ պաշտպան Նունու Մենդեշին և հնարավորություն են ունենալու 40 մլնով գնել ամբողջ տրանսֆերը: Պորտուգալացու հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցվել (Ֆաբրիցիո Ռոմանո):

20:26. Գրիզմանն ու «Ատլետիկոն» 3 տարվա պայմանագիր են համաձայնեցրել (Sport.es):

20:21. Ֆաբրիցիո Ռոմանոն և Նիկոլո Սկիրան շտապում են հայտնել, որ «ՌԲ Լայպցիգը» հրաժարվել է վաճառել Դանի Oլմոյին «Բարսելոնային», որը պատրաստ էր 75 մլն եվրո վճարել իսպանացու համար: Գերմանիայում տրանսֆերային պատուհանն արդեն փակվել է և հարձակվողին հնարավոր չէր փոխարինող գտնել:

20:20. «Յուվենտուսն» այնքան շատ է ցանկանում ձերբազատվել կիսապաշտպան Ուեսթոն Մակենիից, որ նրա տրանսֆերն առաջարկվել է նույնիսկ «Բարնլիին»:

20:16. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Իլայիշ Մորիբան «Բարսելոնայից» տեղափոխվեց «ՌԲ Լայպցիգ»: Տրանսֆերը կազմել է 16 մլն եվրո, գումարած 6 մլնի հնարավոր հավալավճարներ: Կիսապաշտպանի հետագա վաճառքի դեպքում կատալոնացիներին կփոխանցվի գումարի 10 տոկոսը: 

20:11. «Բարսելոնան» և Օլմոն արդեն 5 տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Նրան դիտարկում են որպես Գրիզմանին փոխարինող:

20:08. ԲՈՄԲ Mundo Deportivo-ի կողմից. «Բարսելոնան» 75 մլն եվրո է առաջարկել «Լայպցիգի» հարձակվող Դանի Օլմոյի տրանսֆերի համար: Հնարավոր է նաև վարձակալություն՝ տրանսֆերը պարտադիր գնելու պայմանով: Օլմոն «Բարսայի» սան է: 

20:03. ԱՆԿԱՆԿԱԼ. «Ռեալը» բանակցում է «Լիոնի» հետ կիսապաշտպան Ուսեմ Աուարի տրանսֆերի շուրջ: Գործարքի հավանական արժեքը՝ 30-35 մլն եվրո (Radioestadio):

20:01. Դենիս Պրատը «Լեսթերից» վերադարձավ Իտալիա և կխաղա «Տորինոյում». վարձակալություն՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ:

20:00. Գերմանիայում տրանսֆերային պատուհանը փակվեց, բայց գրանցված գործարքների մասին կարող են ավելի ուշ հայտարարել:  Անգլիայում և Իսպանիայում տրանսֆերային պատուհանի փակման վերջնաժամկետը 02:00-ն է, իսկ Ֆրանսիայում և Իտալիայում՝ 03:00-ն: 

19:58. «Վերդերը» վարձակալում է «Բայերի» եզրային պաշտպան Միտչել Վայզերին, որը մի քանի տարի առաջ անչափ խոտումնալից էր համարվում:  (Bild):

19:53. «Արսենալը» Բելերինից բաժանվելու հետ մեկտեղ ձեռք է բերում «Բոլոնիայի» աջ պաշտպան Տակեհիրո Տոմիասուին: Տրանսֆերը կկազմի 23 մլն եվրո: Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցոն հայտնում է, որ ճապոնացին այս պահին բուժզննում է անցնում «զինագործների» համար:

19:45. Մարկ Կուկուրելյան արդեն «Բրայթոնի» մարզաշապիկով է:

E IUNtWXEAUwB O 960x540 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

19:40. Ատնուան Գրիզմանի մասին նորությունները շատ են: Ֆրանսիական GFFN-ն վստահեցնում է, որ «Բարսելոնան» պատրաստ է 50 մլնով վաճառել նրա տրանսֆերը «Ատլետիկոյին» կամ վարձավճարով նրան ուղարկել Մադրիդ, եթե աշխատավարձը Լա լիգայի գործող չեմպիոնը վճարի:

19:38. ՊՍԺ-ն կանգնել չունի: TMW-ի լրագրող Մարկո Կոնտեիրոն վստահեցնում է, որ փարիզցիները ցանկանում են 40 մլն եվրոյով գնել «Սպորտինգի» ձախ պաշտպան Նունու Մենդեշին և առաջարկում են նաև Պաբլո Սարաբիայի վարձակալությունը: Պորտուգալացուն առաջարկել են 5 տարվա պայմանագիր:

19:36. Հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիս Նելսոնը պաշտոնապես «Արսենալից» տեղափոխվեց «Ֆեյենորդ»: Գործարքը մեկ տարվա վարձակալությամբ է:

19:32. Ջեյմսի տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 29 մլն եվրո:

19:26. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դենիել Ջեյմսը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Լիդս Յունայթեդ»: Նա կխաղա 20 համարի մարզաշապիկով: 

daniel james banner 1 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

19:22. Կինոն իրականություն է դառնում: «Գոլ» ֆիլմում Սանտիագո Մունիոսը տեղափոխվեց «Նյուքասլ», իսկ հետո նաև «Ռեալ»: Եվ ահա «Նյուքասլը» քիչ առաջ հայտարարեց 19-ամյա մեքսիկացի հարձակվողի տրանսֆերի մասին, որի անունը ՍԱՆՏԻԱԳՈ ՄՈՒՆՅՈՍ Է:

181163b7 57c0 4bf4 92cd 08c3fa8749b6 960x1440 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

19:19. «Մոնակոյի» հարձակվող Բալդե Կեյտան մոտ է Իտալիա վերադառնալուն: Նրա տրանսֆերի փաստաթղթերի ձևակերպման փուլում է «Կալյարին»:

19:17. «Ատալանտայի» հարձակվող Սեմ Լամերսը վարձավճարով տեղափոխվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»:

E IMr5zX0Aofh6  960x540 - Տրանսֆերային պատուհանի վերջին օրը և գործարքները

19:11. «Բենֆիկայի» հարձակվող Վինիսիուսը բուժզննում անցավ ՊՍՎ տեղափոխվելու համար: Նա բազմաթիվ առաջարկներ է ստացել, սակայն ընտրել է հոլանդական ակումբը: Այնտեղ նրանից շաաաաատ գոլ ենք սպասում:

19:05. Էկտոր Բելերինը «Արսենալից» տեղափոխվում է «Բետիս», բայց միայն վարձակալական հիմունքներով: Իսպանացիներն իրավունք չեն ունենա գնել ամբողջական տրանսֆերը (Sky Sports):

19:00. «Ատլետիկոն» պատրաստ է «Բարսելոնային» «ազատել» Գրիզմանի հսկայական աշխատավարձից: Մադրիդցիներն առաջարկել են վարձակալել Անտուանին: «Բարսելոնան» և գործակալ Ժորժե Մենդեշը պնդում են, որ հարկավոր է գործարքում ներառել Ժոաու Ֆելիշին (Mundo Deportivo):

18:57. Ժամեր առաջ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» «Ատլետիկոյին» առաջարկել է Գրիզման-Ֆելիշ փոխանակումը: Տարբեր աղբյուրներ գրում են, որ կատալոնացիները շարունակում են այդ գործարքի շուրջ աշխատել:

18:55. Marca-ն հայտնում է, որ Պաբլո Սարաբիան շատ մոտ է վարձավճարով ՊՍԺ-ից Լիսաբոնի «Սպորտինգ» տեղափոխվելուն:

18:47. Պորտուգալացի ինսայդերները տեղեկացնում են, որ «Սպորտինգը» համաձայնել է վաճառել ձախ պաշտպան Նունու Մենդեշին, որի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո: Հնարավոր գնորդների թվում են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն:

18:45. «Չելսին» կենտրոնացած է Լա Լիգայի վրա: Անգլիական ակումբը կրկին ցանկանում է վարձակալել «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսին՝ ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով (The Athletic):

18:39. «Չելսին» կկարողանա Ժյուլ Կունդեին ձեռք բերել, եթե «Սևիլյային» վճարի ֆրանսիացու հրաժարագինը: Իսպանացիները հրաժարվում են այլ տեսակի բանակցություններից:

18:33. «Բարսելոնան» այսօր ամենաակտիվ ակումբներից է: Կումանը հայտարարել էր, որ թիմում է 32 ֆուտբոլիստ կա և հարկավոր է շատերին հրաժեշտ տալ: Ռոմանոն հայտնում է, որ հարձակվող Ռեյ Մանայը տեղափոխվում է իտալական «Սպեցիա»: Տրանսֆերը կկազմի 3 մլն եվրո: Շուտով սպասվում են նաև Էմերոսնի և Իլայիշ Մորիբայի տրանսֆերների հաստատումը:

18:27. «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մեկ ժամ առաջ պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ: Տրանսֆերը կկազմի 31 մլն եվրո: Նախատեսված են նաև այլ հավելավճարներ:

18:22. «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Դենիել Ջեյմսը պայմանագիր ստորագրեց «Լիդսի» հետ: Գործարքը ստորագրված է: Տրանսֆերը ավելի թանկ գնով է, քան ՄՅՈՒ-ն վճարել է Կրիշտիանու Ռոնալդուի համար: Սպասենք պաշտոնական հաստատմանը:

18:20. Ջերոմ Բոատենգն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է Լիոնի «Օլիմպիկ»: Նա արդեն հաջող բուժզնում է անցնել:

18:17. Ֆաբրիցիո Ռոմանոն այսօրվա տրանսֆերային դեդլայնի ամենակարևոր մարդկանցից մեկն է: Ներկայացնում ենք մի քանի լուրեր, որը նա հայտնեց վերջին մեկ ժամում:

18:06. «Յուվենտուսն» անմիջապես հայտարարեց նոր տրանսֆերի մասին: Թուրինցիները 5,5 մլն եվրոյով ՊՍՎ-ից ձեռք բերեցին կիսապաշտպան Մոհամեդ Իհատարենին և անմիջապես նրան վարձակալությամբ ուղարկեցին «Սամպդորիա»: 19-ամյա ֆուտբոլիստի գործակալը Մինո Ռայոլան է, ով մեկ օրում իր երկրորդ հաճախորդին ուղարկեց «ծեր սինյորա»: Առաջինը Մոյզե Քինն էր:

_________________________________________________________________

17:30. Այսօր առավոտյան և ցերեկը պաշտոնապես հաստատվել են մի քանի ուշագրավ գործարքներ: Կրիշտիանու Ռոնալդուն պաշտոնապես «Յուվենտուսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»: Ակումբները հայտնեցին մանրամասներ: Գործարքը կազմեց 15 մլն եվրո: Եվս 8 մլն նախատեսված է հավելավճարների տեսքով:

«Յուվենտուսն» արագորեն փոխարինող գտավ պորտուգալացուն: «Էվերթոնից» Թուրին է վերադարձել Մոյզե Քինը: Իտալացիները 2 տարով վարձակալել են հարձակվողին և իրավունք կունենան 28 մլնով գնել ամբողջ տրանսֆերը: Վարձակալության համար կվճարվի 7 մլն եվրո:

«Վեսթ Հեմը» 29 մլն եվրոյով Մոսկվայի ԲԿՄԱ-ից գնեց հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչին:

«Բարսելոնայի» սան Մարկ Կուկուրելյան տեղափոխվել է «Բրայթոն»: Անգլիական ակումբը վճարեց նրա հրաժարագինը՝ 18 մլն եվրո: Այդ գումարի մի մասը կփոխանցվի «Բարսելոնային»:

 

_________________________________________________________________

VNews.am-ը սկսում է տրանֆսերային պատուհանի վերջին օրվա գործարքների լուսաբանումը՝ օնլայն տարբերակով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա