Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Տրանսֆերային փոթորիկն ավարտվեց. որ թիմերն ուժեղացան, որոնք՝ թուլացան

MessiRonaldo Getty AP Ringer.0 - Տրանսֆերային փոթորիկն ավարտվեց. որ թիմերն ուժեղացան, որոնք՝ թուլացան

Վերջին տարիների ամենախելագար տրանսֆերային ամառն այլևս պատմություն է: Տեղի ունեցան ֆուտբոլային աշխարհակարգի լուրջ փոփոխություններ, սպասելի ու նաև շատ անսպասելի տրանսֆերներ, որոշ ակումբների կազմը փոխվեց արմատապես, որոշներինը՝ ոչ այնքան: Այս շուկայից մի քանի գրանդներ դուրս եկան լայն ժպիտով, մյուսները շատ բան կորցրին:

Ներկայացնում ենք այն ակումբներին, որոնք ավելի ուժեղացան՝ մայիսի համեմատ, և այն ակումբներին, որոնք էապես թուլացան այս պատուհանից հետո:

Ակումբներ, որոնք ուժեղացան

ՊՍԺ

Եթե տրանսֆերային այս պատուհանը լիներ մրցաշար, ՊՍԺ-ն, միանշանակ, կլիներ այդ մրցաշարի հաղթողը: Ակնհայտ է, որ փարիզցիները բոլորովին նոր և ուժեղ կազմ կունենան այս մրցաշրջանում:

ՊՍԺ-ի առաջին հարվածը եղավ Ջորջինիո Վեյնալդումի՝ «Բարսելոնայի» ձեռքից «փախցնելը»: Հոլանդացի կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակ ուներ, «Բարսելոնան» էլ արդեն պայմանավորվել էր նրա հետ՝ Ռոնալդ Կումանի նախաձեռնությամբ: Բայց հայտնվեց ՊՍԺ-ն ու առաջարկեց 3 անգամ ավելի բարձր աշխատավարձ՝ 10 մլն եվրո՝ «Բարսելոնայի» 3 մլն-ի փոխարեն: Վեյնալդումը մտածելու ոչինչ չուներ:

Երկրորդ հարվածը Դոնարուման էր: Տարեկան 12 մլն աշխատավարձի առաջարկ, և Եվրոպայի ամենահեռանկարային դարպասապահը ՊՍԺ-ում է: Երրորդ հարվածը, կրկին անվճար, Սերխիո Ռամոսն էր: Փարիզյան ակումբը Ռամոսի հետ պայմանագիր կնքելուց օրեր անց կատարեց իր առաջին տրանսֆերը՝ գնելով «Ինտերի» աջ պաշտպան Աշրաֆ Հաքիմիին, որի համար վճարեց 60 մլն եվրո:

Թվում էր՝ ՊՍԺ-ի համար տրանսֆերային շուկան ավարտված էր, բայց ամենամեծ ռումբը դեռ հետո էր պայթելու: Օգոստոսի սկզբին «Բարսելոնան» հայտարարեց, որ Մեսին հեռանալու է ակումբից, քանի որ հնարավոր չէ վճարել նրա աշխատավարձը՝ պահպանելով ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Այդ հայտարարությունից օրեր անց Մեսին ՊՍԺ-ի ֆուտբոլիստ էր:

ՊՍԺ-ի համար անչափ կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Կիլիան Մբապեն՝ լինելով այդքան մոտ «Ռեալ» տեղափոխվելուն, ի վերջո մնաց թիմում: Այս մրցաշրջանում  մենք կտեսնենք Մեսի-Նեյմար-Մբապե հարձակման եռյակը։

Килиан Мбаппе готовится к матчу «ПСЖ» – «Реймс» и не думает об уходе - Eurosport

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը փարիզցիները հասցրին նաև վերջին տրանսֆերը կատարել՝ ձեռք բերելով «Սպորտինգի» տաղանդավոր ձախ պաշտպան Նունու Մենդեշին: Այս խնդրահարույց դիրքը ՊՍԺ-ն ևս փակեց:

Իհարկե՝ խոցելի կողմեր ունի Պոչետինոյի թիմը, որոնցից են, օրինակ՝ Ռամոսի ֆիզիկական վիճակը, նոմինալ թոփ հենակետային չունենալը, մեծ էգոների հավանական բախումը հանդերձարանում և տակտիկապես դեռ կայացած թիմ չլինելը: Տեսնենք՝ կխանգարի՞ արդյոք դա Պոչետինոյի թիմին այս տարի վերջապես ՉԼ-ն նվաճելու գործում:

«Մանչեսթեր Յունայթեդ»

Այս տրանսֆերային պատուհանի ընթացքում բավական մեծ թափով ուժեղացավ նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը կարողացավ իրականացնել իր վերջին տարիների գրեթե բոլոր տրանսֆերային նպատակները:

Առաջինն ու գլխավորը, բնականաբար, Ջեյդոն Սանչոյի ձեռքբերումն էր, ընդ որում՝ շատ ավելի ցածր գնով, քան ակումբը պատրաստվում էր վճարել նախորդ տարի: Անգլիական ֆուտբոլի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն այլևս «Յունայթեդում» է ու անկասկած շատ է ուժեղացնելու ՄՅՈւ-ի հարձակման գիծը:

«Յունայթեդի» հաջորդ տրանսֆերը, որ զգալիորեն ուժեղացրեց թիմին՝ Ռաֆայել Վարանի ձեռքբերումն էր: Մանկունիանցիները լուծեցին շատ կարևոր խնդիր՝ Հարի Մագուայրի համար պաշտպանության կենտրոնում գտան կատարյալ խաղընկեր: Վարանը թիմ կբերի ոչ միայն իր փորձն ու հաղթողի հոգեբանությունը, այլ իր խաղաոճով՝ արագություններով ու դիրքը չկորցնելու կարողությամբ, ամբողջովին կլրացնի Մագուայրի բացերը:

Jadon Sancho and Raphael Varane React to Man Utd 4-0 Victory Over Everton - Latest Sports News in Ghana & Sports News Around the World

«Յունայթեդի» վերջին ձեռքբերումը գրեթե նույնքան սենսացիոն էր, որքան Մեսիի՝ ՊՍԺ տեղափոխվելը: 12 տարի անց ՄՅՈւ վերադարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Սա ոչ միայն խորհրդանշական ու ինչ-որ տեղ նաև հուզիչ տրանսֆեր էր, այլ նաև՝ բավական թիրախային: Ռոնալդուն, որ տարիների հետ վերածվել է կենտրոնական հարձակվողի, կփակի այն բացը, որն ուներ ՄՅՈւ-ն վերջին տարիներին:

«Չելսի»

Առանց այդ էլ ուժեղ «Չելսին»՝ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն էլ ավելի ուժեղացավ այս ամռանը:

«Չելսիի» զարգացման ուղին սկսեց դեռ հունվարից, երբ թիմ եկավ Տոմաս Տուխելը, որը լիովին փոխեց թիմի խաղը, ինչի արդյունքում «հորդացին» արդյունքները: Ուժեղ պաշտպանությամբ, ինտենսիվ խաղով ու արդյունավետ հարձակում ունեցող թիմին ամռանը միացավ այս պահի դրությամբ աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկը՝ Ռոմելու Լուկակուն, իսկ տրանսֆերային շուկայի փակման օրը «Չելսին» համալրեց «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլը:

Չստացվեց իրականացնել միայն Ժյուլ Կունդեի տրանսֆերը: Դա էլ, երևի, հաջորդ անգամ:

«Ռոմա»

Վերջին 3 ամիսների ընթացքում արմատական փոփոխություններ եղան Հենրիխ Մխիթարյանի «Ռոմայում»:

Առաջին և գլխավոր փոփոխությունը մարզչական էր: Եկավ Ժոզե Մոուրինյոն՝ բոլորովին այլ փորձի, որակների ու հավակնությունների տեր մարդ, որն իր ամեն ինչով շատ է տարբերվում Պաուլու Ֆոնսեկայից: Մոուրինյոն առաջինը լուծեց ամենից շատ մեզ հետաքրքրող խնդիրը՝ Մխիթարյանի ապագայի հարցը: Պորտուգալացին խոսեց Հենրիխի հետ, և արդյունքում Մխիթարյանը որոշեց մնալ «Ռոմայում»:

Մոուրինյոն բավական հագեցած ամառ ունեցավ: «Առանձնահատուկի» պահանջով «Ռոման» գնեց որակյալ դարպասապահ՝ ի դեմս Ռուի Պատրիսիուի: Թիմը համալրեց ձախ պաշտպան Մատիաս Վինյան, որը կփոխարինի վնասվածք ստացած Լեանդրո Սպինացոլային: «Ռոման» գնեց նաև Ռոջեր Իբանյեսի և Բրայան Ռեյնոլդսի տրանսֆերային իրավունքները՝ ամրապնդելով պաշտպանությունը:

Հետո Ժոզեն անցավ արդեն հարձակումն ուժեղացնելու գործին: Նախ՝ թիմ եկավ Ժենոայի 26-ամյա հարձակվող Էլդոր Շոմուրոդովը, որը հասցրել է տպավորել միջմրցաշրջանային հատվածում: Իսկ վերջում արդեն հռոմեական ակումբը 40 մլն եվրո վճարեց «Չելսիին»՝ գնելով Տեմի Աբրահամին: Ա սերիայի առաջին 2 տուրում անգլիացին խփել է 1 գոլ ու կատարել 2 ասիստ:

Le pagelle di Roma-Fiorentina: Abraham subito il migliore, Micki è sentenza

«Ռոման», իհարկե, ունեցավ նաև կորուստներ: Թիմից հեռացան Ալեսանդրո Ֆլորենցին, Էդին Ջեկոն, Պեդրոն, Պաու Լոպեսն ու Չենգիզ Ունդերը: Այդուհանդերձ՝ կա տպավորություն, որ Մոուրինյոն ամբողջովին տիրապետում է իրավիճակին, գիտի՝ ինչ ուղղությամբ է գնալու թիմը, և մենք տեսնելու ենք այլ՝ ավելի ուժեղ «Ռոմա»:

«Ատլետիկո»

«Ատլետիկոյին» հաջողվեց այս ամռանը պահել իր հիմնական աստղերին և ունենալ լավ ձեռքբերումներ:

Մադրիդցիների գլխավոր ձեռքբերումը Անտուան Գրիզմանի վերադարձն էր: Ակումբը 2019-ին 120 մլն եվրոյով վաճառեց իր վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստին և ընդամենը 2 տարի անց նրան վերադարձնում է 40 մլն եվրոյով՝ վստահ լինելով, որ ֆրանսիացին կցուցադրի իր լավագույն խաղը Մադրիդում:

«Ատլետիկոն» գնեց նաև բավական զորեղ կիսապաշտպանի՝ Ռոդրիգո դե Պաուլին, որի համար «Ուդինեզեին» վճարեց 35 մլն եվրո: Սիմեոնեի համար դե Պաուլը հրաշալի կիսապաշտպան է, որ ամեն ինչ անում է խաղադաշտում: 27-ամյա ֆուտբոլիստն «Ատլետիկո» տեղափոխվեց Արգենտինայի ընտրանու հետ Ամերիկայի գավաթը նվաճելու ֆոնին:

Rodrigo de Paul excited by working with 'best in the world' Simeone

«Ատլետիկոն» գնեց նաև «Հերտայի» 22-ամյա հարձակվող Մատեուս Կունյային: Բրազիլացին Սուարեսի փոխարինողը կլինի, իսկ երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ թիմի հիմնական հարձակվողը:

Հեռացավ միայն Սաուլը, որն, անխոս, թոփ ֆուտբոլիստ է, բայց նա, դեռ նախորդ մրցաշրջանում, Սիմեոնեի թիմի մասնիկը չէր։  Նա, գործնականում, դեր չունեցավ «Ատլետիկոյի»՝ Իսպանիայի չեմպիոն դառնալու հարցում: Արդյունքում՝ 26-ամյա ֆուտբոլիստը որոշեց կարիերան շարունակել «Չելսիում»:

Ակումբներ, որոնք թուլացան

«Բարսելոնա»

«Բարսելոնան» այս ամռանը շատ բան կորցրեց, բայց որ ամենակարևորն է՝ իր պատմության լավագույն ֆուտբոլիստին:

Կատալոնական ակումբի համար մեկնարկում է նոր փուլ՝ պոստ-Մեսի ժամանակաշրջան, բայց դա տեղի է ունենում ոչ լավագույն պահին: Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած ֆինանսական ճգնաժամից ամենաշատը տուժած ակումբը հիմա ամենևին էլ պատրաստ չէր նոր կադրերով համալրել արգենտինացու բացը: Ավելին՝ «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի վերջին օրը, կորցրեց նաև Անտուան Գրիզմանին, որը, ըստ շատ մասնագետների կանխատեսումների, պետք է Մեսիի բացակայությամբ թիմում ունենար ավելի պատասխանատու կարգավիճակ, խաղային ավելի մեծ ազատություն ու ավելի լավ ցուցանիշներ:

Griezmann re-joins Atletico Madrid as Barcelona line up shock replacement

Կատալոնական ակումբը կատարեց ձեռքբերումներ, որոնցից ամենանշանակալին Մեմֆիս Դեպայի ձեռքբերումն էր: Ռոնալդ Կումանը վերջապես ունի այն հարձակվողին, որին ցանկանում էր: Եկավ Սերխիո Ագուերոն՝ Մեսիի հետ խաղալու համար, բայց Մեսին հեռացավ, Ագուերոն էլ ծանր վնասվածք ստացավ ու շարք կվերադառնա միայն նոյեմբերին: «Բարսելոնան» ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքեց նաև Էրիկ Գարսիայի հետ, որի մեկնարկն ամենևին էլ հաջող չէր: Կատալոնական ակումբը տրանսֆերային պատուհանի փակման օրը գնեց Լյուկ դե Յոնգին. տրանսֆեր, որ «մեր իմացած» «Բարսելոնայի» չափանիշներին ամենևին էլ չի համապատասխանում:

«Ինտեր»

«Ինտերը» աճեց, զարգացավ կադրային ու խաղային առումով, ունեցավ հստակ ձեռագրով թիմ, 10 տարվա դադարից հետո նվաճեց «Սկուդետոն», ավարտեց «Յուվենտուսի» մենիշխանությունը… և քանդվեց ընդամենը 3 ամսում:

Գուցե՝ «Ինտերը» շարունակի պայքարել տիտղոսի/տիտղոսների համար, բայց սա այլևս նույն թիմը չէ: Նախ՝ հեռացավ Անտոնիո Կոնտեն՝ հասկանալով, որ ակումբն այլևս նախկին ֆինանսական իրավիճակն ու հավակնությունները չունի: Հետո արդեն հեռացավ Աշրաֆ Հաքիմին՝ թիմի ամենահեռնակարային ֆուտբոլիստներից մեկը: Արդեն օգոստոսին հեռացավ նաև թիմի առաջատար Ռոմելու Լուկակուն: «Ինտերի» բյուջեն համալրվեց. միայն այս երկուսի վաճառքից ակումբը ստացավ 175 մլն եվրո:

Report: Chelsea suffer Achraf Hakimi and Romelu Lukaku transfer blow

Միլանյան ակումբը գնեց այդ դիրքի ֆուտբոլիստների, բայց նրանք խաղամակարդակի ու հեռանկարի տեսանկյունից համարժեք չէին կորուստներին: Հաքիմիի փոխարեն՝ Դենզել Դումֆրիս, Լուկակուի փոխարեն՝ ծերուկ Էդին Ջեկո: Դժվար կլինի պահպանել Իտալիայի չեմպիոնի կոչումը, ՉԼ-ում հեռու գնալը՝ առավել ևս:

«Յուվենտուս»

«Յուվենտուսն» ամենաակտիվներից չէր տրանսֆերային շուկայում, բայց փոփոխություններ եղան թուրինյան թիմում:

Բնականաբար՝ Անդրեա Պիռլոն հեռացվեց: Ակումբ վերադարձավ Մասիմիլիանո Ալեգրին, որի հետ թիմը 5 անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն, 2 անգամ էլ հասավ մինչև ՉԼ եզրափակիչ: Ալեգրին իր առջև մի շարք խնդիրներ ունի. կրկին ուժեղացնել թիմի պաշտպանությունը, ստեղծել ամուր կենտրոն և ունենալ արդյունավետ հարձակում:

Կիսապաշտպանության գոտում «Յուվեն» ունեցավ լավ համալրում. թիմը ձեռք բերեց Իտալիայի հավաքականի հետ տպավորիչ ԵՎՐՈ անցկացրած Մանուել Լոկատելիին, որը մեծ պահանջարկ ուներ ոչ միայն Իտալիայում, այլ նաև ամբողջ Եվրոպայում:

Official: Locatelli joins Juventus! - Juventus

Բայց հարձակման գծում «Յուվենտուսը» կորցրեց Կրիշտիանու Ռոնալդուին: Թուրինցիները, ճիշտ է, մեծապես թեթևացրին իրենց աշխատավարձի բյուջեն, բայց փոխարենը գնեցին Մոյզե Քինին: Ընդամենը Մոյզե Քինին: Դժվար է պատկերացնել՝ այս կազմով ուր կհասնի «Ծեր սինյորան»: Ա սերիայում «Էմպոլիից» սեփական հարկի տակ կրած պարտությունն արդեն մտահոգիչ է:

Թիմեր, որոնց իրավիճակը դեռ անորոշ է 

«Ռեալ»

Հեշտ չէ ասել՝ ուժեղացավ, թե՞ թուլացավ «Ռեալը» տրանսֆերային այս պատուհանի ավարտից հետո: Այո՛, հեռացավ Սերխիո Ռամոսը՝ թիմի ոգին ու ավագը, հեռացավ Ռաֆայել Վարանը՝ պաշտպանության հենասյուններից մեկը, վերջնականապես հեռացավ նաև Մարտին Էդեգորը:

Տեղի ունեցավ նաև մարզչական փոփոխություն: Մրցաշրջանի ավարտից հետո Զիդանը որոշում կայացրեց հեռանալ ակումբից: «Ռեալ» վերադարձավ Կառլո Անչելոտին՝ «Դեսիմայի պապիկը»: Իտալացի մասնագետն իր տրամադրության տակ այժմ ունի այլ, ավելի «ծեր» թիմ:

Բայց Անչելոտին հենց այդպիսի ծեր թիմերի հետ հաջողության հասնելու մեծ վարպետ է: Վերադարձել է Բեյլը, Ազարը ևս մեկ շանս է ստանում, նոր շանս են ստանում նաև Վինիսիուսն ու Ռոդրիգոն: «Ռեալն» անվճար ձեռք բերեց Դավիդ Ալաբային՝ որպես Ռամոս-Վարան զույգի փոխարինողի, շուկայի վերջում էլ բավական ցածր գնով՝ ընդամենը 31 մլն եվրոյով Էդուարդո Կամավինգային՝ ամենացանկալի երիտասարդ կիսապաշտպաններից մեկին:

«Անչելոտիի Ռեալ» ասվածը դեռ հանելուկ է:

«Բավարիա»

«Բավարիայում» նույնպես իրավիճակ փոխվեց:

Հանս-Դիտեր Ֆլիկի ու ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի կոնֆլիկտի արդյունքում Ֆլիկը հեռացավ «Բավարիայից» ու կգլխավորի Գերմանիայի հավաքականը: «Բավարիան» գլխավորեց գերմանական ֆուտբոլի ամենախոստումնալից մասնագետը՝ Յուլիան Նագելսմանը, որն անհավանական նվաճումների էր հասել «Հոֆենհայմի» ու «Լայպցիգի» հետ: Նույն «փաթեթով» «Բավարիան» «Լայպցիգից» հրավիրեց նաև Դայո Ուպամեկանոյին ու Մարսել Զաբիցերին:

Նագելսմանը միանգամից ազդեցություն կունենա՞ «Բավարիայի» խաղի ու արդյունքների վրա, թե՞ նրանից 1-2 մրցաշրջան կպահանջվի, ցույց կտա միայն ժամանակը: «Բավարիայի» սխեման ու խաղաոճը դեռ խմորման փուլում են:

Մեր ընտրանին

«Լիվերպուլ»

«Լիվերպուլում» էլ, որպես այդպիսին, կադրային լուրջ փոփոխություններ չեղան: Միայն եկավ Իբրահիմա Կոնատեն՝ ուժեղացնելու թիմի պաշտպանությունը: Ակումբի մյուս գործարքները թիմի առաջատարների պայմանագրերի երկարաձգումներն էին:

Կազմը նույնն է, բայց արդյո՞ք խաղն ու արդյունքները նույնը կլինեն: Նախորդ մրցաշրջանում Կլոպի թիմի հիմնական խնդիրները 2-ն էին. չափազանց շատ վնասվածքներ՝ հիմնականում պաշտպանությունում, և արդեն շատերի համար կանխատեսելի խաղաոճ: «Լիվերպուլը» նույն կազմով կարող է լուծել այս խնդիրները: Այս դեպքում գլխավոր գործող անձը պետք է լինի Կլոպը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Բեյլը կարիերան կշարունակի ՄԼՍ-ում (տեսանյութ)

  • 230

Ռոմանո. ՊՍԺ-ն որոշում է կայացրել Խավի Սիմոնսի ապագայի վերաբերյալ

  • 524

Հարձակվող + գումար. ԱՊԼ-ի գրանդը գրավիչ առաջարկ է կատարել «Յուվենտուսին»

  • 526

«Բարսելոնայի» սանը տեղափոխվում է «Սիթի»

  • 1917

«Տորոնտոն» ներկայացրել է Լորենցո Ինսինյեին (լուսանկարներ)

  • 667

Բեյլը համաձայնության է հասել իր նոր ակումբի հետ

  • 1143

«Ռեալի» հարձակվողը մտադիր է հեռանալ

  • 661

Չավին համոզում է Դեմբելեին

  • 435

«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Լևանդովսկիի պահվածքից

  • 726

«Չելսիի» նոր սեփականատերերը Տուխելին 6 տրանսֆեր են խոստացել

  • 1326

Ումտիտին կլքի «Բարսելոնան»

  • 593

Ժեզուշին մեկ քայլ է բաժանում լոնդոնյան գրանդ տեղափոխությունից

  • 406

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել «Սևիլիայի» պաշտպանին

  • 1110

«Այաքսի» առանցքային ֆուտբոլիստը՝ «Չելսիի» թիրախում

  • 384

«Բավարիայի» տնօրենը հերքել է տարածված լուրերը

  • 300

«Տոտենհեմը» բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

  • 675