Logo

Transfermarkt. Ադամյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 18.12.2019ՍՊՈՐՏ
regular 16 9 - Transfermarkt. Ադամյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:12

-

-

Հայաստանի հավաքականի և «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է:

Ըստ Transfermarkt-ի վերջին թարմացումների՝ Ադամյանի տրանսֆերային արժեքն աճել է 1 միլիոն եվրոյով. հայ ֆուտբոլիստը 3 միլիոն եվրոյի փոխարեն այժմ գնահատվում է 4 միլիոն եվրո:

2019 թվականին Ադամյանի տրանսֆերային արժեքը կայուն է աճ է գրանցում. ընթացիկ տարվա հունվարին նրա տրանսֆերային արժեքը կազմել է 1.5 միլիոն եվրո. 6 ամիս անց՝ հունիսի 12-ի դրությամբ Ադամյանի գինը կրկնապատկվել է՝ դառնալով 3 միլիոն, իսկ այժմ արդեն «Հոֆենհայմում» հարձակվողը գնահատվում է 4 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստն անցկացրած 8 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա