Logo

Տրանսֆերների հանրագումարով Լուկակուն պատմության ամենաթանկարժեք խաղացողն է

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 12.08.2021ՍՊՈՐՏ
16283538868312 - Տրանսֆերների հանրագումարով Լուկակուն պատմության ամենաթանկարժեք խաղացողն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» պաշտոնապես հաստատել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի վերադարձն անգլիական ակումբ։

ESPN-ը ուշագրավ փաստ է հրապարակել ֆուտբոլիստի տեղափոխությունից հետո։ Բելգիացի հարձակվողը տրանսֆերների հանրագումարով դարձել է պատմության ամենաթանկարժեք խաղացողը։

Կարիերայի 6 տեղափոխությունների ընթացքում նրա տրանսֆերի դիմաց վճարվել է 289 մլն ֆունտ։ Երկրորդ հորիզոնականում Նեյմարն է (2 տրանսֆեր, 279 մլն ֆունտ), երրորդը՝ Կրիշտիանու Ռոնալդուն (3 տրանսֆեր, 207 մլն ֆունտ)։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա