Logo

Ռեփեր Թրևիս Սքոթը 1 միլիոն դոլար է նվիրաբերել սևամորթ ուսանողներին

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:11 / 18.05.2022Երաժիշտներ
Թրևիս Սքոթ

Ռեփեր Թրևիս Սքոթը 1 միլիոն դոլար է նվիրաբերել պատմականորեն սև բարձրագույն ուսումնական հաստատությունների (Historically Black Colleges and Universities) 100 ուսանողի՝ երաշխավորելով, որ նրանք կկարողանան կրթություն ստանալ՝ իրենց ճանապարհին որևէ ֆինանսական խոչընդոտի չհանդիպելով: Այդ մասին հայտնում է TMZ-ը։

Նվիրատվությունները Սքոթի HEAL նախագծի մի մասն են՝ 5 միլիոն դոլար դրամաշնորհով: Ապագա շրջանավարտները ստանում են 10.000 դոլար կրթաթոշակ Թրևիսի՝ նախկինում ստեղծած կրթաթոշակային հիմնադրամից:

HEAL-ը ռեփերի առաջին հասարակական բարեգործական միջոցառումներից էր Astroworld Festival երաժշտական փառատոնից հետո. 2021 թվականի նոյեմբերի 5-ին փառատոնի շրջանակում ռեփերի ելույթի ժամանակ հրմշտոցի հետևանքով մոտ 10 մարդ էր մահացել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել: Տուժածները Սքոթից, Դրեյքից և կազմակերպիչներից պահանջում են 750 միլիոն դոլար փոխհատուցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա