Logo

Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանն զբաղեցրեց 12-րդ տեղը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.12.2021ՍՊՈՐՏ
Hakob Mkrtchyan   Weightlifting European Championship Batumi 3 - Ծանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանն զբաղեցրեց 12-րդ տեղը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

96 կգ քաշային կարգի A ենթախմբում Հայաստանի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 370 կգ(163+207) արդյունքով գրավեց 12-րդ տեղը:

Հիշեցնենք՝ մինչև այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն զբաղեցրել էր 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ, իսկ այսօր 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:

Դեկտեմբերի 15-ին 102 կգ քաշային կարգի A ենթախմբում ելույթ կունենան Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը, կանանց՝ 81 կգ քաշային կարգի A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը:

Դեկտեմբերի 16-ին 109 կգ քաշային կարգում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը, իսկ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա