Logo

Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Samvel Gasparyan european weightlifting championships 9 - Ծանրամարտի ԱԱ. Սամվել Գասպարյանը փոքր բրոնզ նվաճեց պոկում վարժությունում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։

102 կգ քաշային կարգում Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ միայն առաջին մոտեցման ժամանակ բարձրացնելով 175 կգ կշռող ծանրաձողը։

Արսեն Մարտիրոսյանը, որը նույն քաշային կարգն էր ներկայացնում, պոկում վարժությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ կրկին հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը՝ 170 կգ։

Հրում վարժության ժամանակ հայ երկու ծանրորդներն էլ 0 են ստացել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա