Logo

Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանը 5-րդն է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.12.2021ՍՊՈՐՏ
Tatev Hakobyan 4 - Ծանրամարտի ԱԱ. Տաթև Հակոբյանը 5-րդն է

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության 81 կգ քաշային կարգի կանանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230կգ(105+125) ցուցանիշով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

Այսօր 102 կգ քաշային կարգի A ենթախմբում ելույթ կունենան Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը: Դեկտեմբերի 16-ին 109 կգ քաշային կարգում կմեկնարկի Սիմոն Մարտիրոսյանը, իսկ դեկտեմբերի 17-ին գերծանր քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը:

Հիշեցնենք՝ մինչև այս Հայաստանի ներկայացուցիչներից 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանն զբաղեցրել էր 8-րդ տեղը, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր ոսկե մեդալ, 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը B ենթախմբում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, նույն քաշային կարգի A ենթախմբում Հակոբ Մկրտչյանը գրավել էր 12-րդ տեղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա