Logo

Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում արծաթե մեդալ նվաճեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:27 / 02.06.2022Ծանրամարտ
null

Ալբանիայում ընթանում է  ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանն արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում՝ հաջող կատարելով առաջին երկու մոտեցումները (168 կգ և 174 կգ)։ Հրում վարժությունում նա հաջողեց միայն մեկում (191 կգ) և երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

81 կգ քաշային կարգում մեր մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը պոկեց միայն 160 կգ, սակայն հրում վարժությունում 0 ստացավ։

Մեր երկրից առաջնությանը մասնակցում է 10 մարզիկ և 3 մարզուհի, որոնք ելույթ են ունենալու ներկայացվող հաջորդականությամբ.

հունիսի 2-ին՝ ժամը 19-ից՝ Անդրանիկ Կարապետյան, Վարդան Մանուկյան (երկուսն էլ՝ 89 կգ քաշային կարգ), ժամը 22-ից՝ Տաթև Հակոբյան (76 կգ)

հունիսի 3-ին՝ 22։00-ից՝ Դավիթ Հովհաննիսյան, Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ)

հունիսի 4-ին՝ 16:00-ից՝ Սամվել Գասպարյան (102 կգ), 19:00-ից՝ Արսեն Մարտիրոսյան (109 կգ), 22։00-ից՝ Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ)

հունիսի 5-ին՝ 18։00-ից՝ Գոռ Մինասյան և Վարազդատ Լալայան (109 կգ-ից բարձր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա