Logo

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը՝ արծաթե, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:28 / 05.06.2022Ծանրամարտ
null

Ալբանիայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչներ Վարազդատ Լալայանն ու Գոռ Մինասյանը դարձան համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ։

Պոկում վարժությունում Վարազդատ Լալայանը 211 կգ արդյունքով արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում գրանցեց 240 կգ արդյունք: Երկամարտի 451 կգ արդյունքով Լալայանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց, իսկ հրում վարժությունում գրանցեց 236 կգ արդյունք: Երկամարտի 446 կգ արդյունքով Մինասյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 462 կգ արդյունքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա