Logo

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմը

13:44 / 10.03.2023Ծանրամարտ
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքական

Հայտնի է ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերն աշխարհի առաջնության համար:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հաղորդմամբ՝ տղամարդկանց հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Վոլոդյա Սարգսյանը (49 կգ), Ժորա Գրիգորյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Նարեկ Մկրտչյանը (73 կգ), Հովհաննես Ղահրամանյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սահրադյանը (102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Կանանց հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մարտի 25-ից ապրիլի 1-ին Ալբանիայի Դյուրես քաղաքում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա