Logo

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.12.2021ՍՊՈՐՏ
Ruben Aleksanyan and Gor Minasyan european weightlifting championships rewarding 4 - Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը կարող է անցկացվել Հայաստանում

Հայաստանը կարող է հյուրընկալել 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Տաշքենդ իմ այցի ընթացքում հանդիպում եմ ունեցել միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ. նպատակ ունենք որևէ մեծ մրցաշար անցկացնել Հայաստանում: Ենթադրվում է, որ դա կլինի 2023 թվականի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ամեն ինչ դեռևս հստակեցման փուլում է»,- ասել է Գիլոյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա