Logo

Հայաստանի հավաքականի ծանրորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:48 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Եվրոպայի առաջնություն

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն սկսել է նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։ Տարվա առաջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ անցկացնում է Աբովյանում։ 

Մարզիկները պատրաստվում են ապրիլին Բուլղարիայում նախատեսված Եվրոպայի առաջնությանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքին հայտնել է, որ Աբովյանի մարզահանգրվանում պարապում է 11 մարզիկ, որոնց մարզումներն ուղղորդում են 2 մարզիչ, իսկ առողջական հնարավոր խնդիրների կանխմանը հետամուտ է թիմի բժիշկը։ 

Ընթացիկ հավաքին հաջորդելու է փետրվարի 1-6-ը Երևանում կայանալիք Հայաստանի հերթական առաջնությունը, որի արդյունքներով հստակեցված թիմը շարունակելու է նախապատրաստական աշխատանքները։

Հայաստանի կանանց հավաքականն առաջին միասնական մարզումն սկսելու է փետրվարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա