Logo

Ծանրամարտի Մ-15 ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը 5-րդն է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.09.2016ՍՊՈՐՏ
12 109 - Ծանրամարտի Մ-15 ԵԱ. Գևորգ Ղահրամանյանը 5-րդն է

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մ-15 տղամարդկանց 62 կգ քաշային կարգում հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը:

Պոկում վարժությունում Ղահրամանյանը բարձրացրեց 90 կգ ու զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում առաջին մոտեցմանը Ղահրամանյանը գլխավերևում պահեց 110-կիլոգրամանոց ծանրաձողը: 2-րդ մոտեցմանը նա չկարողացավ բարձրացնել 115 կգ, իսկ երրորդ մոտեցումը չկատարեց: Այս վարժությունում Ղահրամանյանն զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Երկամարտի 200 կգ ցուցանիշով Գևորգ Ղահրամանյանը գրավեց 5-րդ հորիզոնականը:

Գևորգ Ղահրամանյանի բոլոր մոտեցումները՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա