Logo

Ծանրամարտի Մ-17 ԵԱ. Արմեն Գրիգորյանը Հայաստան կվերադառնա մեդալով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 12.09.2016ՍՊՈՐՏ
11 105 - Ծանրամարտի Մ-17 ԵԱ. Արմեն Գրիգորյանը Հայաստան կվերադառնա մեդալով

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մ-17 տղամարդկանց 62 կգ քաշային կարգում ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:

Պոկում վարժությունում Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Գրիգորյանը, ցավոք, իր 3 մոտեցումներից միայն մեկը կարողացավ հաջող ավարտել՝ գլխավերևում պահելով 135-կիլոգրամանոց ծանրաձողը: Այս վարժությունում մեր ծանրորդն զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Երկամարտի 250 կգ ցուցանիշով Գրիգորյանն զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:

Արմեն Գրիգորյանի բոլոր մոտեցումները՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա