Logo

Ծանրամարտի Մ-17 ԵԱ. Բաբկեն Բագրատյանը 3 մեդալ կբերի Հայաստան (տեսանյութեր)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.09.2016ՍՊՈՐՏ
16 66 - Ծանրամարտի Մ-17 ԵԱ. Բաբկեն Բագրատյանը 3 մեդալ կբերի Հայաստան (տեսանյութեր)

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մ-17 տղամարդկանց 56 կգ քաշային կարգում ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը:

Մեր ծանրորդը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Բագրատյանը գլխավերևում պահեց 118-կիլոգրամանոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 220 կգ արդյունքով Բաբկեն Բագրատյանը նվաճեց բրոնզե մեդալ:

Այսպիսով՝ Բաբկեն Բագրատյանն առաջին մեդալներն է նվաճում այս առաջնությունում Հայաստանի համար:

Պոկում վարժություն՝

Հրում վարժություն՝

Պարգևատրման արարողություն՝

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա