Logo

Ծանրամարտի Մ-17 ԵԱ. Կարեն Ավագյանը 3 ոսկե մեդալ նվաճեց

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.09.2016ՍՊՈՐՏ
7 138 - Ծանրամարտի Մ-17 ԵԱ. Կարեն Ավագյանը 3 ոսկե մեդալ նվաճեց

Լեհաստանի Նովի Տոմիսլ քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և մինչև 17 տարեկանների առաջնությունը:

Մ-17 տղամարդկանց 85 կգ քաշային կարգում հիանալի ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Ավագյանը:

Պոկում վարժությունում Ավագյանը գլխավերևում պահեց 150 կգ՝ արծաթե մեդալ նվաճած ծանրորդից 16 կգ ավելի: Հետաքրքիր է, որ Ավագյանն առաջին մոտեցմանը, երբ բարձրացրեց 140 կգ, արդեն իսկ ապահովեց ոսկե մեդալը:

Հրում վարժությունում ևս Ավագյանն անգերազանցելի էր: Մեր մարզիկը գլխավերևում պահեց 180-կիլոգրամանոց ծանրաձողը՝ արծաթե մեդալ նվաճած ծանրորդից 8 կգ ավելի:

Երկամարտի 330 կգ ցուցանիշով Կարեն Ավագյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա