Logo

Ծանրամարտի օլիմպիական քաշային կարգերի քանակը կրճատվել է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.12.2021ՍՊՈՐՏ
Ծանրամարտի միջազգային համագումար

Աշխարհի առաջնությունից հետո Տաշքենդում անցկացվել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի(IWF) համագումարը:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ՝ ամփոփվել են կազմակերպության կատարած աշխատանքները, քննարկվել են նոր ծրագրերը։

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան(IWF) կրճատել է 2024թ. Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը:

5-Ը՝ 7-Ի ՓՈԽԱՐԵՆ

Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր:

Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում՝ մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր:

Տոկիոյի խաղերում գործում էր 7-ական քաշային կարգ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա