Logo

Ցիցիպասն սպառնացել է մրցավարին Բարսելոնայի մրցաշարի ժամանակ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:58 / 23.04.2022ՍՊՈՐՏ
null

Բարսելոնայում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչի՝ Կառլոս Ալկարասի հետ հանդիպման ընթացքում աշխարհի 5-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն սպառնացել է մրցավարին:

Հույն թենիսիստին դուր չի եկել այն, թե որքան ժամանակ է ծախսել Իսպանիայի ներկայացուցիչը զուգարանային դադարների համար:

«Քանի՞ րոպե տևեց դա նրա մոտ... 3-ից քի՞չ, վստա՞հ եք: Մենք կստուգենք, և եթե պարզվի, որ սխալ եք թույլ տվել, ձեզ կհեռացնեն»,- ասել է Ցիցիպասը մրցավարին:

Հանդիպումն ավարտվել է Ալկարասի հաղթանակով (6:4, 5:7, 6:2): 

Հավելենք, որ երկրորդ տարին անընդմեջ Ցիցիպասը հաղթել էր Մոնտե Կառլոյի մրցաշարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա